March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Կովկասյան զորահրամանատարի հեռագիրը Միջագետքի Անգլիական բանակին

Կովկասյան զորահրամանատարի հեռագիրը Միջագետքի Անգլիական բանակին

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250

Բաղդադ, Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին

Նոյեմբերի 17-ին  կովկասյան ճակատի թուրքաց բանակի հրամանատար Ֆերիկ Վեհիբ փաշայից ես ստացա զինադադարի առաջարկություն:

Ի նկատի ունենալով Ռուսաստանի ընդհանուր քաղաքական դրությունը և մեր ավստրո-գերմանական ճակատում արդեն սկսված զինադադարի բանակցությունները, ես՝ Անդրկովկասի Ժամանակավոր կառավարության համաձայնությամբ՝ գտա, որ ժամանակն է ընդառաջ գնալ թուրքաց հրամանատարության առաջարկին, և նրան առաջարկեցի ժամանակավորապես ընդհատել ռազմական գործողությունները կովկասյան ամբողջ ճակատում, անխախտ պայման դնելով՝ չկատարել ռազմագիտական որևէ տեղափոխություն, որ կարող է վնասել անգլիական զորքերին, և մնալով այժմ բռնած  դիրքերում, սպասել զինադադարի պայմանները մշակելուն: Այս բանը վճռելով, ես անխախտ որոշել եմ զինադադարի պայմանները մշակելու ժամանակ պաշտպանել ձեր քաջարի բանակի շահերը և միջոցներ ձեռք առնել, որ ձեր դեմ եղած թուրքական զորքերը չուժեղացվեն ի հաշիվ կովկասյան ճակատում  կռվողների:

Այդ մասին ես իմ պարտքն եմ համարում  հայտնել Ձեր գիտության:

Կովկասյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար՝ Պրժևալսկի
Կովկասյան շտաբի պետ՝ գեներալ-մայոր Լեբեդինսկի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives