Հորիզոն, 27 (14) ապրիլի, 1918թ., թիվ 79 Երեկ մինիստրական կրիզիսը լուծվեց։ Դաշնակցական մինիստրները բավարարություն ստանալով՝ հետ վերցրին իրենց հրաժարականը և մտան կառավարության մեջ։ Դաշնակցական մինիստրների հեռանալու պատճառը այն մի շարք չափազանց պատասխանատու քայլերն էին, որ Չխենկելին արել էր ինքնագլուխ, առանց ուրիշներին հայտնելու։ Այդ քայլերի հետևանքն եղան պատերազմական վերջին իրադարձությունները Կարսի շրջանում։ Դաշնակցական մինիստրները տեղեկանալով կատարված […]