June 4, 2025

Author: Archives.am

Շվեյցարիայի դեսպանը այցելեց մանկական հիվանդանոց

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355) Հունվարի 16-ին Մոսկվայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Պիեռ Ռիտերը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եղավ հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում, որտեղ գործում է ուրոնեֆրոլոգիական կենտրոն: Այն ստեղծվել է 1990 թվականի ապրիլին Շվեյցարիայի ու Բելգիայի մասնագետների ու նաև այդ երկրների հայ համայնքների ջանքերով: Այստեղ հայ բժիշկներն արդեն կատարել են […]

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355) Հունվարի 16-ին Մոսկվայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Պիեռ Ռիտերին, որը Հայաստանում է գտնվում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ խորհրդակցություններ վարելու նպատակով, ընդունեց Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Մոտ 30 րոպե տևողությամբ ջերմ ու անկաշկադ զրույցի ընթացքում խորհրդարանի նախագահը դեսպանին ծանոթացրեց հանրապետության առջև ծառացած հիմնահարցերին, […]

Նորին սրբություն Տ. Տ. Իլիա Բ Պատրիարք կաթողիկոսին համայն Վրաստանի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 1992թ., թիվ 9 (354) Թբիլիսի Սիրեցյալ եղբայր մեր ի Քրիստոս: Շաբաթներից ի վեր վշտահար սրտով հետևեցինք ձեր երկրի տագնապալի դեպքերին, հատկապես Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգություններին վրացի եղբայրների միջև: Վստահ եղեք, որ տևապես աղոթում էինք, որ բարին Աստված համերաշխության և միասնության ոգի ներշնչի ձեր ազնիվ ժողովրդի բոլոր զավակներին: Այսօր ողբում ենք ձեզ […]

Վրաց մտավորականության դիմումը հայ մտավորականությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 1992թ., թիվ 9 (354) Մեր թանկագին բարեկամներ և գործընկերներ: 1991 և 1992 թվականների սահմանագծին դժվարին, հիրավի ողբերգական օրեր ապրեց վրաց ժողովուրդը: Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի բռնատիրական վարչակարգի և նրա կողմնակիցների դեմ բացահայտ և անհաշտ պայքարում, բռնապետության դեմ ժողովրդավարության պայքարում, որը հանգեցրեց զինված ընդհարման, հեղվեց մարդկային արյուն, այրվեցին ու ավերվեցին […]

Ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353) Մեր բազմաթիվ ընթերցողներ խնդրում են մեկ անգամ ևս հիշեցնել, թե աշխարհի քանի երկրներ են ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը: ՀՀ արտաքին գործոց նախարարության մամլո կենտրոնը ընդառաջելով այդ ցանկությանը, մեզ է տրամադրել առ այսօր Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչած երկրների ցանկը, միաժամանակ հայտնելով, որ նրանցից չորսի`  Լիտվայի (1991թ. նոյեմբերի 21-ից), […]

Վրաստանի պատվիրակությունը Հայաստանում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353) Հունվարի 13-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի Հանրապետության պատվիրակությունը` նախկինում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Էլդար Շենգելայայի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին մտավորականության ներկայացուցիչներ Չաբուա Ամիրաջիբին, Գրիգոլ Լորդկիպանիձեն, Գեորգի Խանդրավան, Վախթանգ Կիկաբիձեն և Ռևազ Ղիփիանին, Երևանում ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և խորհրդարանի նախագահ […]

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353) Հունվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ ՀՀ նախագահին առընթեր օպերատիվ շտաբի նիստ, որը վարում էր հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը: Քննարկվեցին շուկայական գների պայմաններում առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության մեխանիզմի կարգավորման հարցեր: Նշվեց, որ գների արհեստական աճը կասեցնելու, բնական ձևավորումը խթանելու, ինչպես […]

Արցախում դարձյալ արյուն է հեղվում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353) Հունվարի լույս 14-ի գիշերը Ստեփանակերտը նորից գնդակոծվեց «Ալազան» և «Տ-12» ականներով: Քաղաքում նկատվում է մրսածության հիվանդությունների տարածում, հատկապես երեխաների շրջանում: 12-րդ օրն է, ինչ չի աշխատում հացի գործարանը: Լիովին սպառված են ալյուրի և վառելիքի պաշարները: Ահա արդեն չորրորդ ամիսն է, ինչ քաղաքը կապ չունի արտաքին աշխարհի հետ: […]

Ընդունելություն Հայաատանի կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Հունվարի 13–ին ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հանրապետությունում գտնվող միջազգային վալյուտային ֆոնդի պատվիրակության հետ։ Պատվիրակության ղեկավար պ–րն Դոնուել Դոնովանը մանրամասն տեղեկություններ տվեց այս օրերին Հայաստանում իրենց կողմից կատարված աշխատանքների մասին, մասնավորապես ծանոթացնելով հանրապետության տնտեսական իրավիճակի, ֆինանսական համակարգի և բանկային գործի վերափոխման վերաբերյալ իրենց մոտեցումներին […]

Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը լիազորված է հայտարարել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352) Ս.թ. հունվարի 1-ին և 2–ին Վրաստանի Հանրապետության հակամարտ կողմերը՝ պաշտոնական իշխանությունները և ընդդիմության ղեկավարները, դիմել էին ՀՀ կառավարությանը հաշտարար միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով։ Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով այդ դիմումներին և եղբայրական Վրաստանում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու մտահոգությամբ, կազմեց մի պատվիրակություն, որը հունվարի 2-3-ին Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ կողմերի ղեկավարության […]

Categories

Archives