«Երկիր», 19 փետրվարի, 1992թ. Գորիսի և Կապանի մեր թղթակիցները հայտնում են, որ փետրվարի 16-ին Ադրբեջանի Կուբաթլիի շրջանի կողմից հրետակոծվել է Կապանի Դավիթ-Բեկ գյուղը: Կապանից օգնության հասած երկրապահ ջոկատների մարտիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը տևել է ողջ օրը: Գյուղում մասնակի փլվածքներով վնասվել է 12 տուն: Վիրավորվել են մարտիկներից 2-ը: Հաջորդ օրը, փետրվարի 17-ին, Կապան-Գորիս ճանապարհահատվածում, […]