April 17, 2024

Հանդիպումը կկայանա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մամլո ծառայություններն առայժմ չեն հաստատել փետրվարի 19-ին Մոսկվայում կայանալիք երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի և Այազ Մութալիբովի հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ «Ինտերֆաքսին» հաղորդել էր Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակիցը:

Իսկ ահա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարություններում հաստատել են, որ Ռուսաստանի միջնորդությամբ հանրապետությունների պատվիրակությունների միջև փետրվարի 20-ին Մոսկվայում նախատեսվող հանդիպումը կկայանա: Հանդիպման ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի հանրապետության արտաքին գործոց նախարար Հ. Սախիդովը: Իսկ հայկական պատվիրակությունը կգլխավորի կամ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը կամ արտաքին գործերի նախարար Ր. Հովհաննիսյանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives