June 8, 2025

Author: Archives.am

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Ըստ ներքին գործերի նախարարության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, օգոստոսի 10-11-ը հանրապետությունում արձանագրվել է 46 հանցագործություն, այդ թվում՝ 2 սպանություն, մարմնական վնասվածքի՝ 1, կողոպուտի՝ 2, դրամաշորթության՝ 1, թմրադեղերի, ավտոմեքենայի հափշտակման՝ 8 դեպք։ Կատարվել է պետական հասարակական ունեցվածքի՝ 10, անձնական ունեցվածքի՝ 5, բնակարանային 12 գողություն։ Բացահայտվել է 25 հանցագործություն, այդ թվում՝ 1 […]

Փախստականները վերադառնում են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Օգոստոսի 9-ի դրությամբ 27 հազար փախստական է վերադարձել Ցխինվալի շրջանը, հաղորդում է «Սարկե» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության մամլո ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Ցխինվալի շրջան է այցելել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել խաղաղարար ուժերի ներկայացուցիչների եւ բնակչության հետ։ Թբիլիսիում պատվիրակությանը ընդունել է Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդվարդ […]

Տուժել են… կողոպուտի կազմակերպիչները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Հայտնի է դարձել կիրակի օրը արեւմտյան Վրաստանի Զուգդիդ քաղաքի մոտակայքում բեռնատար գնացքի կողոպուտի հետ կապված մանրամասնությունները։ Ինչպես լրագրողներին հաղորդել է արեւմտյան Վրաստանում Պետխորհրդի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Ջոնի Կարչավան, տեղական բնակիչների 300 հոգիանոց ամբոխին այդ քայլին են մղել չորս երիտասարդներ։ Նրանցից մեկը մահացել է տեղում՝ էլեկտրական հոսանքի հարվածից։ Երկրորդը […]

Զինյալները կզինաթափվեն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Մինչեւ օգոստոսի 20-ը կավարտվի ինչպես վրացական, այնպես էլ օս զինյալների զինաթափումը, հաղորդում է «Սարկե» գործակալությունը՝ հենվելով Ցխինվալի շրջանում տեղաբաշխված խաղաղարար ուժերի մամլո ծառայության հայտարարության վրա: Ժամկետը լրանալուց հետո բոլոր նրանք, ովքեր չեն կարող հանձնել զենքը, կենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության:

Վրաստանը ռազմածովային զինուժեր է ստեղծում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Երեքշաբթի օրը Սեւաստոպոլում կայացել է սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Իգոր Կասատոնովի եւ Վրաստանի ռազմա– ծովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատար, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ջավախիշվիլու հանդիպումը։ Վերջինս հայտարարել է, որ Վրաստանը սեւծովյան նավատորմի մասերի հիման վրա, որոնք տեղաբաշխված են վրացական տարածքում, ստեղծելու է ՌԾՈՒ։ «Վրաստանի ՌԾՈՒ-ի շտաբում արդեն աշխատում է 50 […]

Լեզգիները կփոխե՞ն Ադրբեջանի սահմանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Վերջերս մամուլում հաճախակի են լեզգիների եւ նրանց ազգային շարժման «Սավալ»- ի (միացում) մասին նյութեր հանդիպում։ Այժմ կարելի է ասել, որ այդ հարցը միջազգայնացվում է։ Այս առումով հետաքրքրական է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վերլուծական բաժնի աշխատակցի մեկնաբանությունը հաղորդված պարսկերեն հաղորդումների ծրագրով։ Ստորեւ այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թարգմանաբար։ Ադրբեջանի հյուսիսում բնակվող […]

Արցախցու Աստվածը զենքն է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Ասված է՝ շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։ Ամենատարբեր առիթներով սերնդե-սերունդ ինչքա՜ն ենք կրկնել այս խոսքերը։ Ասել ենք, երբ շունն արդեն մեզ կծել էր, ասել ենք որպես սովորական առօրեական ճշմարտություն եւ անցել մեր գործերին՝ հող մշակել, ծառ տնկել, պատ շարել, գիրք գրել՝ այդպես էլ մոռանալով, որ շանը […]

Հետապնդվում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Յաղուբ Մամեդովը ներկայումս հեռացված է Բաքվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Բաքվի բժշկական համալսարանին կից ստեղծվել է նրա պաշտպանության կոմիտե: Ս. թ. մարտին, պրեզիդենտ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելուց հետո, Յաղուբ Մամեղովը որոշ ժամանակ կատարում էր հանրապետության ղեկավարի պարտականությունները: Ըստ Մամեդովի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալի հայտարարության, Յաղուր Մամեդովը իշխանությունների համար վտանգավոր […]

Ստորագրվեցին սեյսմոլոգիայի ասպարեզում համագործակցության մասին պայմանագրեր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Օգոստոսի 11-ին, ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ստորագրվեցին ԱՄՆ –ի երկրաբանական ծառայության եւ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիայի բնագավառում համագործակցության մասին երկու պայմանագրեր։ Պայմանագրերը ստորագրեցին ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային վարչության գլխավոր տնօրեն Սերգեյ Բալասանյանը եւ ԱՍՆ –ի երկրաբանական ծառայության ղեկավար Ջոն Ֆիլսոնը։ Ինչպես հայտնեց […]

Մառնեուլի շրջանը՝ վտանգավոր գոտի

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off
«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242) Ինչպես նշվում է ՀՀ արտաքին գործոց նախարարաթյան մամլո կենտրոնի օգոստոսի 11-ի հաղորդագրությունում, վերջերս Ադրբեջանը գործուն քարոզչական աշխատանք է ծավալել Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում։ Այսպես, Մառնեուլիի շրջանը պարբերաբար այցելում են ադրբեջանական գործակալներ, որոնք երիտասարդության մեջ գովաբանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական բանակի հաջողությունները եւ կոչ են անում «կամավոր» կերպով […]

Categories

Archives