March 28, 2024

Մառնեուլի շրջանը՝ վտանգավոր գոտի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Ինչպես նշվում է ՀՀ արտաքին գործոց նախարարաթյան մամլո կենտրոնի օգոստոսի 11-ի հաղորդագրությունում, վերջերս Ադրբեջանը գործուն քարոզչական աշխատանք է ծավալել Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում։

Այսպես, Մառնեուլիի շրջանը պարբերաբար այցելում են ադրբեջանական գործակալներ, որոնք երիտասարդության մեջ գովաբանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական բանակի հաջողությունները եւ կոչ են անում «կամավոր» կերպով մասնակցել ռազմական գործողություններին։ Ընդսմին, շեշտը դրվում է թալանի եւ դիակապտության միջոցով կարճ ժամանակահատվածում հարստանալու հնարավորության վրա։ Արդյունքում, այդ շրջանի ադրբեջանական երիտասարդության զգալի մասը ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ։

Տեղեկություններ են ստացվում նաեւ այն մասին, որ նշված շրջանում պարբերաբար հափշտակում են առեւտրական կամ այլ նպատակներով այդ տարածքում հայտնված հայազգի քաղաքացիներին՝ հետագայում նրանց հարազատներից խոշոր փրկագին պահանջելու համար։

Հայերի հափշտակման գործն իրականացնում է «Գորշ գայլեր» կազմակերպության Ադրբեջանի Ղազախի շրջանի մասնաճյուղը, ուր էլ, որպես կանոն, տեղափոխում են պատանդներին։ Նշված կազմակերպությունը հայերին աուեւանգում է նաեւ Արցախում եւ սահմանամերձ գոտում գերեվարված ադրբեջանցիների հետ փոխանակելու նպատակով։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives