June 1, 2025

Author: Archives.am

Ադրբեջանը ամրապնդում է իր սահմանները

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը խիստ մտահոգված է հանրապետության սահմանների պաշտպանության վիճակով: Այդ հարցի շուրջ հրավիրված հատուկ խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարությանը հանձնարարվել է հարևան պետությունների համապատասխան միջոցներ ձեռնարկել: Համաձայն Ադրբեջանի հեռուստատեսության, վերջին ժամանակներս զգալիորեն աճել է սահմանախախտումների քանակը: Միայն օգոստոսի 23-ին Իրանի սահմանը խախտելու համար ձերբակալվել են 23 […]

Ղարաբաղի Հանրապետությունը կողմնակից է զինադադարի հաստատմանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) 60-օրյա զինադադարի մասին ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ղեկավար Մարիո Ռաֆայելիի առաջարկության կապակցությամբ, ԼՂՀ ԳԽ մամլո ծառայության օգոստոսի 28-ին հայտարարել է, որ ԼՂ Հանրապետության ղեկավարությունը պատրաստ է հրահանգել ինքնապաշտպանության ուժերին ձեռնպահ մնալ հարձակողական գործողություններից՝ Մարիո Ռաֆայելիի՝ բոլոր կողմերի հետ բանակցությունների ավարտից հետո: Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը պատրաստ է նաև մասնակցել Մինսկի խմբի […]

Կատաղի մարտեր Հարությունագոմերի ուղղությամբ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, օգոստոսի 28-ի կեսօրին, Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից, նոր հարձակում են ձեռնարկել Հարությունագոմեր գյուղի ուղղությամբ: Չնայած հայերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը չի դադարեցնում պաշտպանական գիծը ճեղքելու փորձերը: Երեկոյան ժամը 17-ի դրությամբ, մարտերը շարունակվում էին: Կորուստների մասին չի հայտնում: Հրթիռակոծության են ենթարկվել […]

Շևարդնաձեի պատասխանը Ելցինին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Վրաստանի Պետխորհդի նախագահ Էդվարդ Շևարդնաձեն, ի պատասխան Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի՝ մարտական գործողությունները դադարեցնելու և երկխոսություն սկսելու առաջարկով Վրաստանի և Աբխազիայի ղեկավարությանն ուղղված դիմումի, հայտարարել է, որ տագնապը քաղաքական միջոցներով լուծելու վրացական կողմի բոլոր ճիգերը անպատասխան են մնացել Աբխազիայի ղեկավարության կողմից: Իրավիճակն ավելի է բարդացել Կովկասի լեռնային ժողովուրդների համադաշնության […]

Իրադրությունն Աբխազիայում և նրա շուրջ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես հաղորդում են Սուխումից, Աբխազիայի ղեկավարությանը վրացական զինուժների հրամանատարության ներկայացրած վերջնագիր ժամկետի ավարտից հետո նրա իրագործմանն ուղղված ոչ մի գործողություն չի հետևել: Սպասվում է Գադաուտա քաղաքի գրոհը, որտեղ ամրացրել է աբխազական խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձիբան իր համախոհներով: Սակայն վրացական բանկի հիմնական ուժերը մնում են իրենց նախկին դիրքերում: Այդ հանգամանքը […]

20,8 հազար մարդ գործազուրկի կարգավիճակ է ստացել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես Հայաստանի վիճպետվարչությունից հայտնել են «Նոյյան տապան» գործակալությանը, 1992թ. օգոստոսի դրությամբ զբաղվածության կենտրոնին աշխատանքի տեղավորման հարցով դիմել և հաշվառման է վերցվել 29,6 հազար մարդ, որից 93 տոկոսը՝ չզբաղված բնակչությունից: Գործազուրկի կարգավիճակ է ստացել չզբաղվածների 76 տոկոսը (20,8 հազար մարդ), որոնց թիվը հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 43 տոկոսով: Գործազրկության […]

Եղեք ձեր իրավունքի տերը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) ՀՅԴ Տավուշի շրջանային կոմիտեն տարածել է ժողովրդին ուղղված մի կոչ, ուր մասնավորապես ասվում է. «Սահմանամերձ Տավուշի շրջանը պատերազմական գոտի է , ուր ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ և ավերում շենքեր: Նման իրավիճակում տեղական իշխանություններից պահանջվում էր գործել արտակարգ պայմանների թելադրանքով: Սակայն իշխանությունների անկարողության և թողտվության հետևանքով գրեթե […]

Գուցե խախտե՞նք «ավանդույթը»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Նախարարների խորհրդի մուտքը շրջափակված է, վրաններ են խփվել, «գրավված» տարածքում պատանիներ են շրջում ծնողների հետ թևանցուկ: Այս տարվա ընդունելության քննություններում անհաջողության մատնվածներն են: Թվում է, չկա մի ուժ, որ նրանց այնտեղից հեռացնի: Բուհ ընդունվելու անդիմադրելի ցանկությունը արդեն քանի տարի նաև այս կերպ է արտահայտվում: Պատերին փակցված պաստառներին նրանց վերաբերմունքն […]

Իշխանությունները խոստովանում են «հացի արքաների» դեմ իրենց անզորությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Ինչպես երևում է, մեր կյանքի դժվարությունների շարանը փակվելու միտում չունի: Կարծես քիչ էին եղած հոգսերը, կրկին ավելացավ նաև հացի խնդիրը: Արդեն քանի օր հացի մատակարարման խափանումներն ազգաբնակչությանը դրել են անելանելի վիճակի մեջ: Հատկապես ծանր է բնակչության այն խավի վիճակը, որի համար վերջին մեկ-երկու տարում հացը դարձել է հիմնական, եթե […]

Հայաստանի քաղաքացիներին կտրվեն նոր անձնագրեր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254) Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության ընդլայնված նիստ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Քննարկվեցին հանրապետության ընկերային–տնտեսական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Ելնելով հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելու անհրաժեշտությունից, ընդունվեց «Անձնագրային համակարգի մասին» կանոնադրություն, հաստատվեցին անձնագրերի նմուշը և նկարագիրը: Որոշվեց նոր անձնագրերով փաստաթղթավորելու աշխատանքները սկսել 1993թ. հունվարի 1-ից և […]

Categories

Archives