June 7, 2025

Author: Archives.am

Թշնամին փորձել է ներխուժել Գորիսի շրջան

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թեժ մարտեր են ծավալվել Կատարի բարձունքների շրջակայքում: Հակառակորդի նպատակը՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող այդ կարևոր ռազմական կետը գրավելն էր: Կատարի բարձունքներից հեշտությամբ հնարավոր է հսկողության տակ առնել ինչպես Գորիս-Կապան ճանապարհի ողջ երկայնքը, այնպես էլ՝ վտանգ սպառնալ Գորիսի շրջանի արևելյան գոտու բնակավարերին: […]

Հետ է շպրտվել Չլդրանի վրա գրոհը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259) Սեպտեմբերի 2-ին, կրկին խախտելով Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի ազգային բանակը հրասայլերով ու այլ զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով հարձակում է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի վրա: Ադրբեջանկան բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով փորձել են ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի պաշտպանական գիծը և մոտենալ գյուղին: Հայկական ջոկատները բոլոր ուղղություններով ուժեղ հակահարված են […]

Իրադրությունն Աբխազիայում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Այսրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանուն հայտարարություն է հղել Սուխումի շրջանում ռուսական զորքերի հրետակոծման կապակցությամբ, որի հետևանքով վիրավորվել է 4 հոգի: Հրամանատարությունը զգուշացրել է, որ նման միջադեպի կրկնության դեպքում պատասխան կրակով կոչնչացվեն վրաց գվարդիականների կրակակետերը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը: Ռուս զինվորականների տվյալների […]

Գնդակոծվել է ջերմանավը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Օգոստոսի 27-ի առավոտյան, Սուխումից ոչ շատ հեռու, Վրաստանի ջրային տարածքում առանց տարբերանշանների մի մարտական ուղղաթիռ գնդակոծել է «Կոմետա» տիպի մարդատար ջերմանավը: Զոհվել է 3 մարդ: Տեղացի դիտորդները ենթադրում են, որ այս պատահարը նախորդ օրվա դեպքի պատասխան քայլն է, երբ աբխազական գվարդիայի բռնագրաված նույն տիպի մի այլ ջերմանավը գնդակոծել էր […]

Նա Քրիստոսի տարիքին էր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ապարանում կազմավորվեց ՀՅ Դաշնակցության շրջանային կոմիտե: Անդրանիկ նիստում որոշվեց կոմիտեն կոչել Աշոտ Ղուլյանի (Ասկոլկա) անունով: Օգոստոսի 26-ին Աշոտին հանձնեցինք հողին: Ինձ միշտ թվացել է, թե գնդակը երբեք նրան չի տանելու: Պարզապես իրավունք չունի տանելու: Հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, էլի չեմ հավատում, որ նա չկա: Չեմ ուզում […]

Ապակողմնորոշիչ կամ Ադրբեջանական տեղեկատվություն

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Ադրբեջանական կողմը շարունակում է ապակողմնորոշիչ տեղեկատվություն հաղորդել: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնի ղեկավար Լ. Յունոսովայի հայտարարության համաձայն, վերջին երեք ամիսների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի միայն 205 զինվոր, այն դեպքում, երբ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի ամենահամեստ հաշվարկներով, այդ թվում երեք հազարից պակաս չէ: Ադրբեջանցիների մեծ կորուստները բացատրվում են, […]

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որը գլխավորում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել են ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերը՝ «Երևանի պետական համալսարանի մասին», «Հանրապետությունում պետական հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակումների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու […]

ՀՀ քաղաքագետների ընկերակցության վարչության դիմումը Վրաստանի պետխորհրդի նախագահին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Հայաստանի Հանրապետության քաղաքագետների ընկերակցության նախագահ Հ. Հովհաննիսյանը ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցին հաղորդել է, որ օգոստոսի 27-ին Հայաստանի քաղաքագետների ընկերակցության վարչությունը հեռագիր է ուղարկել Վրաստանի Պետական խորհրդի նախագահ Է. Շևարդնաձեին, որտեղ ասված է. «Եղբայրական վրաց ժողովրդի համար դժվարին այս օրերին, երբ որոշվում է Վրաստանի խաղաղ ապագայի ճակատագիրը, հույս ենք հայտնում, որ […]

ՀՀ արտաքին գործոց նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը հանդես է եկել Վրաստանի Պետխորհրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ ասված է. «Աբխազիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ այնտեղ ապրող հայազգի անձինք բռնությունների ու թալանի են ենթարկվել: Կան սպանվածներ ու վիրավոր հայեր, աճում է իրենց հարազատ բնակավայրերը թողած ընտանիքների թիվը: Հայաստանի ժողովուրդը խոր ափսոսանքով է […]

Հայ ազատամարտիկներն ազատագրել են Գյուլիստանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0
«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255) Մենք արդեն տեղեկացրել էինք, որ թշնամու կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում ավելի ու ավելի է ակտիվանում պարտիզանական շարժումը: Հայ հայդուկները, իրենց երդմանը հավատարիմ, շարունակում են հայրենի հողի ազատագրության սուրբ գործը: Երեկ Շահումյանի շրջանի ռազմական շտաբից հայտնել են, որ հայդուկային ջոկատները, հանկարծակի բերելով թշնամուն և անսպասելի հարվածել հասցնելով, ազատագրել են Շահումյանի […]

Categories

Archives