March 29, 2024

500 մետրանոց անվտանգության գոտի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Բավականին ժամանակ է, ինչ Աբխազիայի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանները սաստիկ ռմբակոծությունների են են­թարկվում։ Վրաստանի եւ Աբխագիայի հրամանատարությունը բազ­միցս նման գործողությունները դա­դարեցնելու կոչ է արվել։ Սակայն գն­դակոծումները, հատկապես վրացա­կան կողմից, առայսօր շարունակ­վում են։ Աբխազիայում Ռուսաստա­նի զինուժերի օպերատիվ խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սարոկինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ կողմերից ոչ մեկը չի կարողա­նում կամ չի ցանկանում երաշխավորել ռուսաստանյան օբյեկտների անվտանգությանը, Աբխազիայում ռուսաստանյան զինուժերի ղեկավա­րությունը այդ օբյեկտների շուրջը 500 մետրանոց անվտանգության գո­տի ստեղծելու վճիռ է ընդունել։ Սարոկինը զգուշացրել է, որ ռուսաստանյան օբյեկտների գնդա­կոծման կամ դրանց վրա հարձակ­ման դեպքում ձեռքի տակ եղած բոլոր ուժերով ու միջոցներով անհա­պաղ պատասխան հարված կտրվի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives