March 29, 2024

Վրաստանի Ազգային գվարդիաները չկրակելու հրաման ունեն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

«Վրաստանի Ազգային գվարդիայի` Ցխինվալի տարածաշրջանում տեղաբաշխված կազմավորումների միակ նպատակը մոտ մեկուկես ամիս առաջ գրաված դիրքերի պահպանումն է»,- այս մասին Գորիում լրագրողներին հայտարարել է այդ զինմիավորումների հրամանատար Գիվի Կարկարաշվիլին: Նրա խոսքերով, գվարդիականները Հարավային Օսիա են ժամանել պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի և փոխվարչապետ Սանդրո Կավսաձեի հրամանով` վրացական գյուղերի խաղաղ բնակիչներին պաշտպանելու առաջադրանքով: Նրանց ցուցում էր տրված կրակով չպատասխանել օս զինյալների հարձակումներին:

«Մինչդեռ այժմ,- հայտարարել է Կավսաձեն,- օսական կողմը ուժեր է կուտակում»: Ռոկի լեռնանցքով Հյուսիսային Օսիայից Ցխինվալ է հասցվում կենդանի ուժ և զինտեխնիկա: Գվարդիականները չկրակելու հրաման ունեն, բայց երբ «իսկական հարձակում է կատարվում», ապա նրանք, Կարկարաշվիլու խոսքերով, բացառապես ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակ են բացում: Կարկարաշվիլին հերքել է այն լուրը, թե իբր ազգային գվարդիան Վրաստանի Պետխորհրդին չի ենթարկվում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives