March 29, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ընդլայնվում են

Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ընդլայնվում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն, մեր հանրապետությունը արտասահմանյան երկրներ է առաքում արտադրատեխնիկական նշանակության արտադրանք՝ հաստոցներ, շարժական կայաններ, էլեկտրածին սարքեր (գեներատոր), կոմպրեսորներ եւ եռակցման սարքավորումներ։ Առեւտուրը կատարվում է ապրանքափոխանակման եղանակով կամ էլ վաճառվում է տարադրամով, որը տվյալ արտադրանքն արտադրող ձեռնարկությանը հնարավորության է տալիս ցանկացած ապրանք գնել արտասահմանյան տվյալ երկրից։

Ձեռնարկությունների ստացած եկամուտների 25 տոկոսը պետական բյուջե մտցնելու մասին ՀՀ նախագահի որոշման սառեցումը, փաստորեն, բացառիկ հնարավորություն է տալիս զարգացնելու արտահանումը։ Սակայն ի՞նչ օգուտ կստանան այս դեպքում պետությունը եւ ժողովուրդը։ Այս հարցին էկոնոմիկայի պետական կոմիտեում պատասխանեցին.

«Ձեռնարկությունները այդ տարադրամն օգտագործում են հիմնականում սննդամթերք գնելու համար։ Սա ձեռնտու է ժողովրդին, իսկ ձեռնարկությունն էլ ստանում է իր շահաբաժինը։ Անհատների պարագայում նույնպես դրվում է պայման, որի համաձայն նրանք պարտավոր են հանրապետություն ներմուծել կենսական նշանակություն ունեցող ապրանքներ՝ միս, կարագ, հացահատիկ, վառելիք եւ այլն»։

Առեւտրատնտեսական ներդրումների փոխադարձ պաշտպանության պայմանագիր է կնքվել ԱՄՆ-ի հետ։ Սպասվում է, որ շուտով համաձայնագրեր կկնքվեն նաեւ լատինաամերիկյան երկրների հետ։ Կարեւորվում է սննդամթերքի զգալի պաշարներ ունեցող Չինաստանի հետ առեւտրական կապեր հաստատելու ձգտումը։

Աշխատանքներ են տարվում նաեւ նախկինում մեր հանրապետության կողմից տարեկան 100 միլիոն դոլարի արտահանումները կայուն պահելու ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարարությունը հույս ունի, որ հանրապետության կապերն էլ ավելի կամրանան, երբ խելամիտ կերպով եւ առանց շտապողականության սեփականաշնորհվեն ձեռնարկությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives