March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Ռուսաստանը Աբխազիայի թիկունքում որեւէ բանակցություն չի վարում»

«Ռուսաստանը Աբխազիայի թիկունքում որեւէ բանակցություն չի վարում»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

«Խոշորամասշտաբ պայմանագրեր կնքելու նպատակով Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՊՀ-ի մի շարք պետությունների (ինչպես նաեւ ԱՊՀ-ին չանդամակցած նախկին ԽՍՀՄ հանրապետությունների) հետ, որպեսզի իրավական խարիսխ ստեղծի այդ պետությունների հետ համագործակցության համար», – միջազգային քաղաքականության ընթացիկ հարցերին նվիրված մամլո ասուլիսում Ա.Մ.–ի խնդրանքով, մեկնաբանելով Մոսկվայում ընթացող ռուս-վրացական բանակցությունները, ասել է ԴՌ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի գերատեսչության տնօրեն Ս. Ցաստրժեմբսկին։

Բանակցությունների օրակարգով նախատեսվում է համաձայնեցնել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ «Բարեկամության եւ համագործակցության մասին» պայմանագրի բովանդակությունը, որոշել Վրաստանի տարածքում տեղաբաշխված ռուսաստանյան զորքերի վիճակը, կնքել հյուպատոսական կոնվենիցա։ Վրացական պատվիրակությունն առաջարկել է քննարկել նաեւ «Մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ մի փաստաթուղթ:

Վրացական կողմը հայտարարել է, թե լիազորված չէ քննարկել Աբխազիայի խնդիրը։

Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում, ըստ Յաստրժեմբսկու, այսպիսին է. «Ինչպիսի պայմանագրեր էլ որ ստորագրեն Ռուսաստանն ու Վրատստնը, որքան էլ մասշտաբային լինեն դրանք, հազիվ թե գործեն, եթե չգտնվի աբխազական հարցի լուծումը»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը Աբխազիայի թիկունքում որեւէ բանակցություն չի վարում։ «Լուծելով աբխազական խնդիրը, մենք կբացենք այն դուռը, որի ետեւում գտնվում են մյուսները՝ Ռուսաստանի եւ Վրաստանի համագործակցության համար», – ընդգծել է Ցաստրժեմբսկին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives