March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Լ. Տեր-Պետրոսյան. «Պատերազմի շարունակումը կհանգեցնի նոր անիմաստ զոհերի»

Լ. Տեր-Պետրոսյան. «Պատերազմի շարունակումը կհանգեցնի նոր անիմաստ զոհերի»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)

ՀՀ նախագահ Լ.Տեր–Պետրոսյանը «Իզվեստիա» թերթի երեկվա համարում տված հարցազրույցում, անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Կարծում եմ, արդեն բոլորին պարզ է, որ պատերազմով այդ հարցը չի լուծվի։ Հավանաբար Ադրբեջանում եւս ըմբռնում են, որ ռազմական հաղթանակները Ղարաբաղում կարող են միայն ժամանակավոր բնույթ կրել։ Պատերազմական գործողությունների շարունակումը կհանգեցնի անիմաստ նոր զոհերի։ Ի՞նչ կլինի հետո։ Դժվար է ասել…

Հուսով եմ, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, կլսի ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի կոչերը եւ այդ կազմակերպությունների, ինչպես նաեւ` հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգռված երկրների օգնությամբ մեզ կհաջողվի հասնել կրակի լրիվ եւ անվերապահ դադարեցմանը։ Դրանից հետո արդեն հանգիստ, խաղաղ իրավիճակում կարելի կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives