November 14, 2024

Ռազմաճակատում անհանգիստ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 233 (322)

Չնայած առավոտվա հարաբերական լռությանը, ԼՂՀ ռազմաճակատներում երեկ անհանգիստ էր: Երեկոյան վիճակը շիկացել է Մարտունու շրջանում: Ա.Մ.-ի թղթակիցը հայտնում է, որ մայրամուտին Ֆիզուլու և Աղդամի շրջաններից հրետակոծվել են Մարտունի քաղաքի, Աբդալ Գյուլաբլի և Բերդաշեն գյուղերի պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան:

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում ադրբեջանական մի կործանիչ ռմբակոծել է Լաչինի շրջակայքը և միջանցքի հարավային ինքնապաշտպանական դիրքերը: Լաչինի ինքնապաշտպանության դիրքերը: Լաչինի ինքնապաշտպանության ուժերի շտաբից հայտնում են, որ կես ժամ անց ռմբակոծումը կրկնվել է: Տուժածներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայություններից ստացած տեղեկությունների համաձայն , դեկտեմբերի 1-ի գիշերը Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ է եղել:

Թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներ են նկատվել Մեղրու շրջանի Նյուվադի գյուղի սահմանակից Զանգելանի գոտում:

Գիշերը, ժամը 2:30-ից մինչև ժամը 3:00-ը, Նախիջևանի տարածքից ինքնաձիգերից գնդակոծվել են Եղեգնաձորի Խաչիկ գյուղի պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives