October 25, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Որոշում զինապարտների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին

Որոշում զինապարտների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել պահեստային զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման եւ անցկացման մասին։

Որոշման համաձայն, 1992 թվականի հունիսի 16-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հանրապետության զինկոմիսարիատը պետք է ապահովեն մինչեւ 35 տարեկան պահեստազորի զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպումը։ Հավաքներին մասնակցելու են զինվորական տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ տանկիստներ, հրետանավորներ, կապավորներ, հետեւակայիններ եւ այլն։

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները պետք է զինկոմիսարիատները ապահովեն վարժական հավաքների տեղամասերով եւ սպասարկող անձնակազմով, ինչպես նաև ապահովեն զինապարտների ներկայանալը զինկոմիսարիատներ և նրանց մեկնումը հավաքակետ:

ՀՀ ՆԳ նախարարությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը վարժական հավաքների տեղամասերում, ավտոկայաններում և զորախմբի շարժման երթուղիներում, ինչպես նաև` չներկայացած զինապարտների պարտադիր ներկայանալը վարժական տեղամասեր:

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը պետք է ապահովի զինապարտների ժամանակին տեղափոխումը:

Եռամսյա հավաքների հետ կապված համապատասխան աշխատանքները պետք է իրականացնեն ՀՀ կառավարության 1992թ. ապրիլի 29-ի որոշման համաձայն ստեղծված հանրապետական զորակոչային և բժշկական հանձնաժողովները:

Որոշման կատարման հսկողությունը դրված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives