July 27, 2024

«Նոր ժամանակացույցը անընդունելի է ԼՂՀ-ի համար»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)

Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արկադի Ղուկասյանի մամլո ասուլիսը, որտեղ նա ներկայացրեց Հռոմում տեղի ունեցած ոչ պաշտոնական խորհրդակցությունների արդյունքները։ Աշխատանքներն այնտեղ սկսվել են ԼՂՀ ներկայացուցչի հաղորդումով։ Ռազմաքաղաքական դրության շուրջ քննարկման էր ներկայացված երեք փաստաթուղթ.

1) ՄԱԿ-ի 853 եւ 822 բանաձեւերի իրականացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը,

2) Հակամարտության գոտու սահմանումը,

3) Համատեղ համակարգիչ հանձնախմբի մասին։

Արկադի Ղուկասյանը նշեց, որ մինչեւ այժմ ոչ մի երաշխիք չկա ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Չկա վստահություն, որ Ադրբեջանը, տարածքները հետ ստանալով, չի սկսի նոր հարձակումներ։ Չի պարգաբանված՝ ինչ է նշանակում Ադրբեջանի կողմից զսպվածություն, թեթեւ զենք եւ այլն։

«Երբ խոսք գնաց ԼՂ պատվիրակության առաջարկած փաստաթղթերի ընդունման մասին, մենք Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրեցինք այն բանի վրա, որ մինչեւ այժմ Ղարաբաղր չի ճանաչվել որպես հակամարտող կողմ եւ ոչ մի փաստաթղթում

այն չի նշված։ Ցավոք, այստեղ եւս այս հարցն իր պատասխանը չստացավ։ Ինչ վերաբերում է ժամանակացույցին, մենք առաջարկեցինք, նախ, ապահովել ապաշրջափակումը, հետո միայն առաջարկել զորքերը դուրս բերել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրղը պետք է երաշխավորի մարտական գործողությունների կանխումը, ձեռնարկի պատժամիջոցներ հրադադարը խախտողների նկատմամբ»,– ասաց Ա.Ղուկասյանը։

Վերջում արտգործնախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հռոմից արդեն ստացվել է ժամանակացույցի նոր տարբերակը, որը դարձյալ անընդունելի է ԼՂՀ իշխանությունների համար։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives