March 29, 2024

Հայ սպաները կշարունակեն ծառայել…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

10-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որը տեղաբաշխված է Ախալցիայի շրջանում, մինչեւ սեպտեմբերի 1-ը լուծարվելու է։ Դիվիզիայի ամբողջ զենքը՝ տանկերը, հրետանային համակարգերը, հրազենը, զինամթերքը փոխանցվելու է Վրաստանին։ Այս մասին լրագրողներին հաղորդել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուֆիյան Բեպպաեւը։

Նրա խոսքերով, օրերս դիվիզիա են այցելել Վրաստանի Պետխորհրդի փոխնախագահ Ջաբա Իոսելիանին եւ պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին։ Այդ ժամանակ էլ որոշում է կայացվել զենքի փոխանցում–ընդունումը կազմակերպելու համար օկրուգի ներկայացուցիչների հետ համատեղ հանձնախումբ ստեղծելու մասին։

Բեպպաեւը հաղորդել է, որ այն սպաները, ովքեր ցանկություն կհայտնեն մնալ եւ ծառայությունը շարունակել Վրաստանում, կարող են դա անել։ Նրա խոսքերով, այդպիսիները քիչ չեն, եւ նրանց թվում ոչ միայն վրացիներ են, այլեւ ռուսներ ու հայեր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives