May 13, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՀՀ քաղաքագետների ընկերակցության վարչության դիմումը Վրաստանի պետխորհրդի նախագահին

ՀՀ քաղաքագետների ընկերակցության վարչության դիմումը Վրաստանի պետխորհրդի նախագահին

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)

Հայաստանի Հանրապետության քաղաքագետների ընկերակցության նախագահ Հ. Հովհաննիսյանը ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցին հաղորդել է, որ օգոստոսի 27-ին Հայաստանի քաղաքագետների ընկերակցության վարչությունը հեռագիր է ուղարկել Վրաստանի Պետական խորհրդի նախագահ Է. Շևարդնաձեին, որտեղ ասված է.

«Եղբայրական վրաց ժողովրդի համար դժվարին այս օրերին, երբ որոշվում է Վրաստանի խաղաղ ապագայի ճակատագիրը, հույս ենք հայտնում, որ մեր ժողովուրդներին միացնող հոգևոր կապերը նրա հուսալի գրավականը կդառնան: Ուստի և մենք դիմում ենք Ձեզ՝ խնդրելով հնարավորություն ամեն ինչ անել, որպեսզի Աբխազիայի խաղաղ հայ բնակչությանը պատանդ չդառնա երկու կողմերի հակամարտությունում: Անկեղծորեն մտահոգված լինելով Աբխազիայում իրադարձությունների ողբերգական զարգացմամբ, մենք անհանգստացած ենք նաև հայ բնակչության ճակատագրով և հուսով ենք, որ Դուք հնարավոր ամեն ինչ կանեք նրա անվտանգությունը ապահովելու համար: Այդ առնչությամբ մեր բողոքն ենք հայտնում օգոստոսի 26-ին Աբխազիայի «Կռունկ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության անդամներ Աշոտ Քեշաբյանի և Ռաֆիկ Առաքելյանի սպանության դեմ, որոնք զոհվել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու ժամանակ՝ Գագրա քաղաքից փախստական հայերին ուղեկցելիս: Մենք խիստ մտահոգված ենք նաև «Կռունկ» ընկերության  ղեկավարներ Սուրեն Քեհյանի և Գրիգոր Երեմյանի, ինչպես նաև ձեռնարկատերեր Տիգրան Ծատուրյանի ձերբակալության փաստերի կապակցությամբ:

Հուսով ենք, որ Ձեզ կհաջողվի կանխել բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ և ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը: Անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել հայ-վրացական եղբայրության ժառանգությունը պահպանելու համար»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives