December 7, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • ՀՀՇ-ի հեղինակությունը բարձրացնելու փորձերն իզուր են

ՀՀՇ-ի հեղինակությունը բարձրացնելու փորձերն իզուր են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

«Հայտարարությունը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ»,– Ա. Մի.-ին հայտնել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. Վարդանյանը, մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին ՀՀՇ վարչության եւ խորհրդարանական խմբակցության կողմից արված հայտարարությանը։

«Այստեղ ես միայն մի դրական բան եմ տեսնում՝ ՀՀՇ-ն, որը ընդդիմությանը միշտ մեղադրում էր իրականությունը սեւ գույներով ներկայացնելու համար, վերջապես ինքն է արձանագրում, որ հանրապետության վիճակը իսկապես շատ ծանր է եւ ընդունում, որ օբյեկտիվից բացի կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ։ Հայտարարության մեջ շեշտը դրվում է կառավարության եւ կառավարման համակարգի վրա, անտեսելով այն հանգամանքը, որ այդ կառավարությունը զլխավորվում է ՀՀ նախագահի կողմից եւ որ ամեն ինչի համար, առաջին հերթին, պատասխանատու է հենց նախագահը։

Ֆիքսելով իրավիճակը, ՀՀՇ-ն սակայն անում է իրեն ձեռնտու եզրակացություններ։ Փորձ է արվում ներկայացնել, թե ՀՀ նախագահը կապ չունի այս բոլորի հետ եւ որ մեղավորներին պետք է փնտրել երկրորդական, ածանցյալ օղակներում։ Զուր են ՀՀՇ-ի հեղինակությունը բարձրացնելու ջանքերը, քանի որ բոլորին է հայտնի, որ ՀՀ նախագահը ՀՀՇ-ի լիդերն է»,– ասել է Դավիթ Վարդանյանը։

Հիշեցնելով, որ հանրապետությունում գործում են գործադիր մարմինների գործունեությունը ՀՀ նախագահի ձեռքերում կենտրոնացնող օրենքներ, Դ. Վարդանյանը նշել է, որ ՀՀՇ-ի հայտարարությունը հերթական քավության նոխազներ գտնելու եւ ամբողջ մեղքը նրանց վրա բարդելու քաղաքական քայլ է։

«ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը թողած, կադրային քաղաքականության մեջ պատճառներ փնտրելը մեծագույն սխալ է եւ ժամանակի վատնում»,– հայտարարել է Դ. Վարդանյանը։

«ՀՀ ԳԽ-ում ստեղծված ճգնաժամի հիմնական մեղավորը ԳԽ նախագահն է։ ՀՀ նախագահին հակակշիռ դառնալու եւ ԳԽ հսկողական օրինաստեղծ գործառույթներն իրականացնելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու փոխարեն նրա եւ ՀՀՇ խմբակցության հոգսը եղել է ՀՀ նախագահին պատասխանատվությունից եւ մնդադրանքներից հեռու պահելը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives