December 6, 2024

Հանցագործություններն աճում են

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Այս տարվա սկզբից մայիս ամիսը ներառյալ, գրանցվել է հանցագործության 6155 դեպք։ Ինչպես հայտնում են ՀՀ վիճակագրության պետական կոմիտեում, դա 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Գրանցված յուրաքանչյուր չորրորդը ծանր հանցագործություն է։ Գերակշռում են անձնական ունեցվածքի հափշտակումները՝ 2196 դեպք։ 1,6 անգամ աճել են բնակարանային գողությունները։

Պետական եւ հանրային ունեցվածքի հափշտակումները աճել են 24 տոկոսով, գրանցվել է նման 1553 դեպք։ Ծանր հանցագործությունների թիվը աճել է 42 տոկոսով։ Կատարվել են կանխամտածված սպանության եւ մահափորձի 130, մարմնական ծանր վնասվածքի 75 եւ բռնաբարության 7 դեպք։ Ընդհանուր թվի մեջ անչափահասների կոդմից կատարված 124 հանցագործությունները կազմում են 2 տոկոսը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives