December 6, 2024

Հայաստանի քաղաքացիներին կտրվեն նոր անձնագրեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)

Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության ընդլայնված նիստ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Քննարկվեցին հանրապետության ընկերային–տնտեսական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ:

Ելնելով հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելու անհրաժեշտությունից, ընդունվեց «Անձնագրային համակարգի մասին» կանոնադրություն, հաստատվեցին անձնագրերի նմուշը և նկարագիրը: Որոշվեց նոր անձնագրերով փաստաթղթավորելու աշխատանքները սկսել 1993թ. հունվարի 1-ից և ավարտվել 1995 թվականին: Ներկայումս գործողության մեջ գտնվող անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև նորով փոխարինվելը: Նոր անձնագրերում կգրվի քաղաքացիությունը, իսկ ազգությունը կնշվի միայն անձնագրի տիրոջ ցանկությամբ:

Անձնագիրը վավերական կլինի բոլոր երկրներում, իսկ Հայաստանում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող 16 տարին լրացած անձանց կտրվի կացության վկայական:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives