December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 18 մարտի, 1993թ.

Մոսկվա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆ. Միտերանը այստեղ վարված բանակացություններից հետո հանդես եկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որի մեջ ասված է.

Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը շարունակում են իրենց ջանքերը՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի պատճառով առաջացած արյունաթոր կոնֆլիկտի շուտափույթ դադարեցումը, որը ծանր աղետներ է պատճառել միլիոնավոր մարդկանց ու նախ և առաջ՝ հայերին ու ադրբեջանցիներին: Իրենք առանձնապես մտահոգ են ռազմական ակտիվության աճի, քաղաքացիական բնակչության համար այդ կոնֆլիկտի կործանարար հետևանքների պատճառով:

Ռուսաստանը և Ֆրանսիան վերստին հավաստում են իրենց նվիրվածությունը խաղաղության քաղաքականությանը, մարդու և ժողովուրդների օրինական իրավունքների հարգման, երկխոսության ու համաձայնության սկզբունքներին: Քաղաքական նպատակներով ուժի գործադրումից հրաժարվելը և վեճերի խաղաղ լուծումը պետք է մնան ժողովրդավարական պետությունների վարքագծի հիմնարար սկզբունքներ:

Կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր կողմերի ղեկավարներից պահանջվում է իրատեսական պատասխանատու մոտեցում կոնֆլիկտի քաղաքական լուծման նկատմամբ, պահանջվում է հաղթահարել անհաշտությունը և բռնությունների հոռի շրջանը, ուղղակի երկխոսություն սկսել: Ռուսաստանը և Ֆրանսիան հավաստում են իրենց վճռական պաշտպանությունը Եվրախորհրդակցության հովանու ներքո Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում կոնֆլիկտի կարգավորմանը, խորհրդաժողով, որի նախապատրաստման ճանապարհին իրական առաջընթաց է նկատվում: Իրենք բոլոր շահագրգիռ պետություններին կոչ են անում միավորել բոլոր ջանքերը, որոնք կարող էին անհրաժեշտության դեպքում լրացվել փորձառությամբ ու ՄԱԿ-ի պոտենցիալով, որպեսզի այդ խորհրդաժողովը կարելի լինի բացել որքան կարելի է շուտ:

Ռուսաստանը և Ֆրանսիան բոլոր հակամարտ կողմերին կոչ են անում անհապաղ դիմել մարտական գործողությունների սահմանափակման և արդյունավետ հրադադարի, որպեսզի անցում կատարվի դեպի վիճելի հարցերի լուծումը բացառապես խաղաղ միջոցներով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives