December 7, 2024

Կովկասի զորքին և ազգաբնակությանը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250

Կովկասյան զորքերի  հրամանատարը թուրքական զորքերի հրամանատարից ստացել է զինադադարի բանակցություններ սկսելու առաջարկություն:

Անդրկովկասի կոմիսարիատը, լիակատար համաձայնությամբ բան., զին., և գյուղ. պատ. խորհրդի երկրային կենտրոնի, վճռեց ընդունել այդ առաջարկությունը և ձեռնարկել ռազմական գործողությունները ընդհատելու բանակցություններին զինադադարի պայմանները մշակելու համար:

Անդրկովկասի կոմիսարիատը իր վրա վերցրեց այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, որովհետև ներկա վայրկյանին բացակայում է միակ, կենտրոնական, բոլորից ճանաչված  կառավարությունը և գերագույն հրամանատարի կայանը ավերված է քաղաքացիական պատերազմից: Մենք, երկրային կենտրոնների հանձնարարությամբ մեր վրա վերցնելով երկրի իշխանությունը, խոստացանք, որ կովկասյան զորքը ոչ մի ավելորդ ժամ չպետք է պատերազմի և միշտ միաբանություն պիտի պահպանի ռուսական ճակատի հետ:

Թուրքաց հրամանատարին պատասխանելու հետ միաժամանակ այս մասին հայտնված է նաև Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին:

Վրա է հասնում Ռուսաստանի և ժողովուրդների պատմության  մեծագույն վայրկյանը:

Մեր անդորրությունից, կազմակերպվածությունից և միաբանությունից է կախված մեր հեղափոխության, հայրենիքի և ապագա սերունդների բախտը: Զինադադարի միջոցին կգումարվի Համառուսական Հիմնադիր ժողովը, որը կմշակի հաշտության պայմանները — արդար, դեմոկրատական հաշտության — և կառաջարկի բոլոր կռվողներին:

Պատերազմը ծնեց հեղափոխություն, մեծ հեղափոխությունը կոչնչացնի պատերազմը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives