December 7, 2024

Խորհրդարանը հայտնվել է փակուղում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

Մեկ ամսից ավելի ժամանակ էր պետք, որպեսզի խորհրդարանը ԳԽ բարեփոխումների ոչ արմատական, այլ մասնակի փոփոխությունների ճանապարհով առաջանալով, նորից կանգնի կտրուկ միջոցառումների անհրաժեշտության առաջ: ՀՀ ԳԽ-ն երեկ քվորումի բանակցության պատճառով չկարողանալով սկսել իր հերթական եռօրյան, անդրադարձավ ԳԽ լիազորությունները նախագահությանը կամ փոքր խորհրդարանի հանձնելու առաջարկներին:

Ըստ երկրորդ առաջարկի, որի հեղինակը պատգամավոր Տ. Սարգսյանն է, փոքր խորհրդարանը, որը կներկայացնեն նախագահության և մշտական հանձնաժողովների անդամները, արդյունավետ և օպերատիվ կդարձնի օրենսդիր աշխատանքը: Վերոհիշյալ առաջարկները միանշանակ չընդունեց խորհրդարանի կողմից: Որոշ պատգամավորներ այն որակեցին որպես ԳԽ-ի լիազորությունները սահմանափակելու, իսկ առաջիկայում նաև խորհրդարանը լուծելու նպատակով հետապնդող: Պատճառաբանելով քվորումի բացակայությունը, ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը պատգամավորներին հրավիրեց նախագահության նիստի՝ ստեղծված կացությունից դուրս գալու որոշում կայացնելու:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives