March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը

ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը զանգվածային լրատվության որոշ միջոցներում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին օրերի ռազմական իրադարձությունները իբրեւ Հայկական կողմի հակահարձակում մեկնաբանելու եւ հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«Լրատվության մի շարք միջոցներում, ցավոք ոչ միայն Ադրբեջանի, ԼՂ Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ուրույն մեկնաբանություն են ստացել։ Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ իբր հայկական կողմը անցել է հակահարձակման։ Իրավիճակը միանգամայն այլ է։ Ստեփանակերտն այսօրվա դրությամբ գտնվում է մահվան օղակի մեջ, ինչը բազմաթիվ անգամ վկայել են դիտորդները Ռուսաստանից եւ արտասահմանյան երկրներից: Շրջակա բարձունքներում գտնվող ադրբեջանական բնակավայրերից պարբերաբար զանգվածային հրետանակոծության է ենթարկվում ԼՂ Հանրապետության մայրաքաղաքը։ Ամեն օր սպանվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք եւ երեխաներ։

Ավերվում են բնակելի տներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ կրակակետերի վնասազերծման ուղղությամբ։ Ուստի եւ հայկական կողմի հակահարձակման մասին պնդումներն անհիմն են»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives