June 23, 2021

ԼՂՀ ՊՊԿ նախագահի հայտարարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 8 սեպտեմբերի, 1993թ., թիվ 170(511), չորեքշաբթի

Ադրբեջանում քաղաքական իրավիճակի նշմարվող կայունացումը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին գործնական քայլերի համար:

Ձգտելով ըստ ամենայնի աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին, ԼՂՀ ղեկավարությունը հրաման է տվել պաշտպանության բանակի ստորաբաժանումները դուրս բերել Կուբալու քաղաքից և մերձակա մի շարք գյուղերից, և այդ աշխատանքն արդեն ավարտված է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ հավակնություն չունի ադրբեջանական տարածքների նկատմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունները բացառապես պատասխան բնույթ են կրում և թելադրված են սոսկ հանրապետության բնակչության անվտանգության նկատառումներով:

Հատուկ նշանակություն տալով Ադրբեջանի հետ սկսված երկխոսությանը և Մոսկվայում կայանալիք Մինսկի խմբի հանդիպմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը մեկ անգամ ևս հավաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերի ողջ համալիրը և, առաջին հերթին, կրակի դադարեցման ու գրավված տարածքներից զորքերի դուրս բերման հարցերը քննության առնելու իր պատրաստակամությունը:

Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի իշխանությունները ևս պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ ծավալման ուղղությամբ:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives