March 29, 2024

ԼՂՀ-ն օգնություն է խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հունիսի 16-ին ԼՂ Հանրապետության Գերագույն խորհուրդը հանդես է եկել դիմումով, որտեղ նշված է, թե ադրբեջանական բանակի աննախադեպ հարձակման հետեւանքով, որի ժամանակ օգտագործվել են ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա, ինչպես նաեւ օդուժ եւ ծանր հրետանի, Ղարաբաղի հայերի ոչնչացման իրական սպառնալիք է կախվել։ Հարցականի տակ է դրվել ԼՂՀ-ի բուն իսկ գոյությունը։

Ելակետ ունենալով այն, որ Արցախի պաշտպանությունը ոչ միայն արցախցիների, այլեւ ամբողջ հայ ժողովրդի սրբազան պարտքն է, ԼՂՀ Գերագույն խորհուրդը դիմում է հայազգի սպաներին եւ կադրային զինծառայողներին, ամբողջ հայ երիտասարդությանը՝ խնդրելով օգնել Արցախում մարտնչող հայրենակիցներին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives