June 19, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Թուրքիան չի թաքցնում իր օգնությունը «եղբայրական Ադրբեջանին»

Թուրքիան չի թաքցնում իր օգնությունը «եղբայրական Ադրբեջանին»

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

«Կուրանտի» թերթի օգոստոսի 19-ի համարում զետեղված Ֆ. Միխայելովի «Վայրի սագերը» Ղարաբաղում» վերատառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի միջամտության հարցին, նշել է, թե Անկարայում հանգրվանած օտարերկրյա դեսպաններն ու խորհրդարանականները չեն թաքցնում իրենց համագործակցությունը, որը ՆԱՏՕ-ի թվակազմով երկրորդ բանակը, առանց դաշնակիցների հետ համաձայնեցնելու, զգալի օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին:

Թուրքիայի պաշտպանության նախարարն ինքն  ընդունել է թուրք զինվորական մասնագետների նեղ խմբի առկայությունն Ադրբեջանում: Սակայն, ոչ պաշտոնական հաշվումների համաձայն, որոնք հրապարակվել են անգլիական մամուլում ադրբեջանցիների հետ իրենց զինվորական փորձն են կիսում առնվազն 150 խորհրդարանականներ, որոնք թեև պաշտոնաթող, բայց փորձառու, թուրքական բանակի գլխավոր շտաբի հատուկ հանձնախմբի կողմից ընտրված մարդիկ են:

Իսկ եթե դա այդպես է, ապա ըստ հեղինակի, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը, բնականաբար, Թուրքիայից կարող է հարցնել, թե բանակային վերնախավը ինչ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սկսած ռազմական հարձակման գոտում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives