July 27, 2024

Թշնամիներ չեմ տեսնում շուրջս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)

Ասում է Երքաղխորհրդի գործկոմի նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանը

Առաջին շնորհավորանքներն ընդունելուց հետո նորընտիր քաղաքապետը լրագրողներին մասնավորապես ասաց.

– Ընտրվել եմ այն հույսով, որ պետք է կարողանամ քաղաքի վիճակը դեպի լավը փոխել, առայժմ թեկուզ քաղաքի տեսքը։ Իմ ընտրվելու մեջ քաղաքական ոչ մի աստառ չկա, ես անկուսակցական մարդ եմ եւ պատրաստ եմ քաղաքական համոզմունքներին ու կուսակցական պատկանելությանը չնայելով, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր իսկապես մտահոգ են քաղաքի վիճակով։

Հանձինս նախագահի թեկնածուների, ես, ճիշտն ասած, հավասար հնարավորությունների տեր մարդկանց էի տեսնում, եւ եթե լիներ մեկը, որի արժանիքներն իմ սեփականներից գերադասեի, ես իմ ձայնը նրան կտայի։

ԵՐԿԻՐ. – Ձեզ չի՞ վախեցնում Ձեր ստացած ծանր ժառանգությունը։

Վ. Խ. – Շատ է վախեցնում։ Երեւանն այսօր ավելի դժվար է ղեկավարել, քան հանրապետությունը: Եվ իմ առաջին գործը պետք է լինի այդ ժառանգության հետ մանրակրկիտ ծանոթանալը։

ԵՐԿԻՐ. – Որքա՞ն ժամանակ կխլի քաղխորհրդի այդքան քննադատված կառույցների վերակառուցումը եւ արդյոք կա՞ դրա կարիքը։

Վ. Խ. – Կարծում եմ, որ այսօր պետք է զբաղվենք օպերատիվ վիճակից բխող փոփոխությունների իրականացմամբ։ Բայց անհրաժեշտ եմ համարում հատուկ ծառայություն ունենալը, որը պետք է զբաղվի հեռանկարային խնդիրներով, այդ թվում նաեւ կառուցվածքային հնարավոր փոփոխություններով։

ԵՐԿԻՐ. – Նշեցիք, որ հույս եք դնում ձեր համախոհների վրա։ Իսկ ունե՞ք թշնամիներ:

Վ.Խ. – Առայժմ չեմ տեսնում։ Գուցե եւ ունեմ, բայց առայժմ թշնամիներ չեմ տեսնում իմ շարջը։ Իսկ համախոհներիցս բացի, նախ եւ առաջ հույսս դնում եմ առողջ դատողության վրա: Եվ միակ բանը, որ ինձ լրջորեն տագնապ կարող է պատճառել, ժողովրդի դժգոհությունն է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives