October 25, 2024

Բրիտանական հրամանատարության միջամտությամբ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Աշխատանք, 26 հուլիսի, 1919թ., թիվ 49
Երևան, 24 հուլիսի.—

Բրիտանական հրամանատարության միջամտությամբ Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ին Բոյուք-Վեդիի տակ գտնվող իր զորքերին հրամայեց դադարեցնել զինվորական գործողություններն այդ շրջանում ամրացած թաթար զինված զանգվածների դեմ։ Չնայած դրան՝ նույն օրը երեկոյան թաթարները վերսկսեցին գործողություններն ու գրավեցին 262 բարձրությունը։ Միաժամանակ, թաթար հրոսակները Վեդի-Բասարի ու Շարուրի զանազան մասերում սկսեցին մի շարք կազմակերպված զինված հարձակումներ։ Մեր զորքի հակահարձակումներով 262 բարձրության ու Շիդլու գյուղի մոտ դրությունը վերականգնված է։ Մյուս վայրերում դրությունը վերականգնելու համար համապատասխան միջոցներ են ձեռք առնված։ Այս բոլոր անջատ արշավներն ընդհանուր ծրագրով կազմակերպված բնույթ են կրում։ Կառավարության ձեռքում տվյալներ կան, որ այս շրջանում քաղաքական բնավորություն է կրում և նրան ուղություն են տալիս ու մուսուլման ազգաբնակությունը գրգռում դրսից Հայաստան եկած գործակալները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives