December 3, 2024

Tag Archives: 1919

Զորական հաղորդագրություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 7 օգոստոսի, 1919թ., թիվ 53 Ռազմագիտական որոշ նկատառումներով, մեր բանակի բարձր հրամանատարությունը անհրաժեշտ գտավ պարպել Դավալու գյուղը։ Պարպումը կատարված է առանց որևէ ճնշման թշնամու կողմից։ Կառավարության ձեռք առած միջոցներով տեղական ազգաբնակությանը հնարավորություն է տրվել իր ամբողջ ունեցվածքով տեղափոխվել առժամանակ Ղամարլուի շրջանը։ Օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 9։ Բոյուք-Վեդիի շրջանում։ Թաթարները մոտավորապես 400 հոգի հարձակում գործեցին […]

Բրիտանական հրամանատարության միջամտությամբ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 26 հուլիսի, 1919թ., թիվ 49Երևան, 24 հուլիսի.— Բրիտանական հրամանատարության միջամտությամբ Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ին Բոյուք-Վեդիի տակ գտնվող իր զորքերին հրամայեց դադարեցնել զինվորական գործողություններն այդ շրջանում ամրացած թաթար զինված զանգվածների դեմ։ Չնայած դրան՝ նույն օրը երեկոյան թաթարները վերսկսեցին գործողություններն ու գրավեցին 262 բարձրությունը։ Միաժամանակ, թաթար հրոսակները Վեդի-Բասարի ու Շարուրի զանազան մասերում սկսեցին մի շարք կազմակերպված […]

Թուրք գյուղացիները հարձակվեցին Նորվրուզլու, Դալուլար գյուղերի վրա

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 15 հուլիսի, 1919թ., թիվ 44 Ղամարլու, 12 հուլիսի Ամսոյս 11-ի երեկոյան, ժ. 4-ին Սարազլու, Չելիխանլու թուրք գյուղացիները հարձակվեցին Նորվրուզլու, Դալուլար գյուղերի վրա. Նովրուզլուում դաշույնով ու հրացանով սպանվեցին 2 կին, 20 տղամարդ և 5 հոգի վիրավորվեցին։ Այրել են ցորենի արտեր. Դալուլարը մարդկային կորուստ չի տվել։ Ղամարլուում ու շրջական գյուղերում սկսվեց խուճապ։ Ականատեսների պատմելով հարձակման մասնակցել […]

Հրոսակային շարժումներ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43 Հ.Հ.Գ. Բոյուք-Վեդիի շրջան, Նախիջևանի զորամաս։ Բոյուք-Վեդիի շրջանում մեր զինվորներին հաճախակի սպանելու դեպքերը նկատի ունենալով, մեր իշխանությունը առաջարկեց Բոյուք-Վեդիի շրջանի բնակչության հանձնել չարագործներին ու սպանվածների կողոպտված զենքերը և ապահովել սպանվածների ընտանիքներին։ Որովհետև այս առաջարկը չկատարվեց նրանց կողմից, ուստի մեր զորամասը հուլիսի 4-ին երկու զորասյունով առաջացավ դեպի Բոյուկ-Վեդի գյուղը, որպեսզի ստիպի […]

Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43 Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ այն ձեռնարկը, որ պիտի ճնշեր Բոյուք-Վեդի կոչված ապստամբական բույնը։ Մեկ տարի է, որ Հայ Հանրապետական կառավարությունը ներքին ոճրագործ թշնամիները՝ ապաստանած Բոյուք-Վեդիի մեջ, կշարունակեն անընդհատ սպանել, հարձակման ենթարկել, մորթոտել խաղաղ ազգաբնակչությունը և զենքի ուժով պահպանել ինքզինքնին, իրենց ոճիրն ու գազանությունները։ Զինվորական […]

Վտանգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 13 հուլիսի, 1919թ., թիվ 94 Խմբագրական Մինչ ամբողջ աշխարհը խաղաղվելու վրա է՝ մեր երկիրը մշտական պատերազմի վիճակ է ապրում: Մեր թշնամին դեռ ապրում է: Ավելին: Նա միայն մեր սահմանի վրա չէ: Նա նաև մեր երկրի ներսն է: Նա անթիվ գործակալներ ու թշնամական կազմակերպություններ ունի մեր հայրենիքի ներսում: Արտաքին թշնամու հետ են ոչ միայն […]

Նոր վտանգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 12 հուլիսի, 1919թ., թիվ 93 Կարս, 29 հունիսի Ամսոյս 27-ին, Նոր-Սելիմից դեպի հյուսիս-արևմուտք 15 վերստի վրա գտնվող Բայգարա գյուղի պոստի վրա են հարձակվում 70-ի չափ զինված քրդեր և հանկարծակի շրջապատելով՝ գերի են տանում 13 միլիցիոների: Նույն օրը Սարիղամիշից մեկնող զորամասին հեշտությամբ հաջողվում է շրջապատել Հաջիղալա գյուղը, ուր գերված են եղել միլիցիոներները և անմիջապես […]

Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությունը մերժեց կատարել պահանջները

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91 Հուլիսի 4-ին մեր զորամասը Դավալուի շրջանի Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությանը պահանջ դրեց հանձնել զանազան ժամանակներում այդ գյուղի ազգաբնակության կողմից սպանված մեր զինվորների հանցավորներին, վերադարձնել սպանված զինվորներից խլած զենքերը և հերթական ապահովություն տալ սպանվածների ընտանիքներին: Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությունը մերժեց կատարել հիշյալ պահանջները: Զորախմբի մի մասը առաջ շարժվեց գյուղը գրավելու համար: […]

Նոր վտանգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91 Մերդենիի շրջան, 1 հուլիս Տաճկական սահմանից Օլթիի գծով մեծ թվով տաճիկ սպաներ ու ասկյարներ են անցնում դեպի մեր կողմը, որոնք կազմակերպելով տեղական քուրդ ու տաճիկ ժողովրդին, պատրաստվում են հարձակում գործելու Հայկական իշխանության դեմ, անմիջապես Բայրամից հետո: Մահմեդականները մինչև այժմ դեռ չեն կամենում հավատալ, որ Գերմանիան արդեն ստորագրել է […]

Ապստամբություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91 ԽմբագրականԵրևան, 9 հուլիսի Նորից խաբված է Հայաստանի հանրապետական կառավարությունը, նորից մեր երկրում, մեր աշխատավորական հանրապետության դեմ գլուխ են բարձրացրել հակահեղափոխական տարրերը, որոնք իրենց հրահանգները ստանում են Ադրբեջանից և Թուրքիայից: Բոյուք-Վեդին ամիսներ շարունակ իր ապստամբ քինախնդրությամբ վրդովում է մեր կառավարության խիղճը և նրան հնար չի տալիս բարեկարգելու իր պետության […]
Page 1 of 212 »

Categories

Archives