«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Բրազիլիայի ներկայացուցչությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին հանձնեց երկրի բարձրագույն պարգևը՝ «Կրուզեյրո դո Սուլ» (Մեծ խաչ) շքանշանը: Այն շնորհվում է Բրազիլիայի համար բացառիկ աշխատանք տարած անձանց, խաղաղության և ժողովուրդների համերաշխության գործին նպաստ բերած գործիչներին: