«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)
Նախիջեւանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները կոչ են հղել հանրապետության ղեկավարներին՝ ձեռնարկել շտապ միջոցառումներ Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Հ. Ալիեւի արած քաղաքականությունը չեզոքացնելու համար։ Ադրբեջանի ՆԳ նախարար Ի. Համիդովը եւ ժողովրդական ճակատի մի շարք ղեկավարներ հայտարարել են. «Եթե Հ. Ալիեւը կամավոր հրաժարական չտա, ապա մենք ստիպված կլինենք զինված միջոցներով հեռացնել նրան»։ Նախագահ Էլչիբեյն իր հերթին բացառել է քաղաքական հարցերի ռազմական լուծումը հանրապետությունում։