March 29, 2024

Ադրբեջանցիները կրկին գործի են դնում օդուժը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 23 հուլիսի, 1993թ., 145(749), ուրբաթ

Հուլիսի 22-ին, առավոտյան ժամը 8-ին գնդակոծվել են Ստեփանակերտի արվարձանները: ԼՂՀ մայրաքաղաքի ուղղությամբ ռազմական այս նույն գործողությունները ադրբեջանական կազմավորումները ձեռնարկել էին նաև նախորդ օրը: Ընդորում, երկու անգամ էլ քաղաքի օդային տարածքում հայտնվել են Ադրբեջանի օդուժի գրոհային ինքնաթիռներ, որոնք մի քանի կասետային ռումբեր են նետել արվարձանների վրա: Եվ միայն ղարաբաղյան բանակի պատասխան կրակի շնորհիվ հակառակորդի ինքնաթիռներին չի հաջողվել ռմբակոծել քաղաքի կենտրոնական մասերը: Կան զգալի ավերածություններ: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Միաժամանակ Աղդամի կողմից գրոհների փորձեր են արվում Ասկերանի շրջանի գրեթե ամբողջ արևելյան սահմանի երկայնքով: Պաշտպանական բանակի մարտիկներին հաջողվել է ետ մղել հակառակորդին, որն օգտագործում էր ամենատարբեր զինատեսակներ: Երկու կողմերն էլ տվել են կորուստներ:

Հայտնելով այս տեղեկությունները, ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբը միաժամանակ կտրականապես հերքել է Ադրբեջանի զանգվածային լրատվության հաղորդումները՝ ղարաբաղյան կազմավորումների կողմից Աղդամ քաղաքի հարավային արվարձանները իբր գրավելու մասին:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives