March 29, 2024

Վլադիմիր Կազիմիրովը գտնվում է Ստեփանակերտում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

ՌԴ ԱԳՆ հատուկ լիազորություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցութ­յուններում ՌԴ նախագահի անձ­նական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, որը օգոստոսի 27-ին ժամանել էր Երևան, մեկնեց Ստեփանակերտ։ Ստեփանակերտում նա բանակցություններ է վարելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ վերջիններիս դիրքորո­շումը ճշտելու և Ադրբեջանի իշ­խանությունների ներկայացուցիչ­ների հետ հանդիպումներ կազմա­կերպելու նպատակով։ Օգոստո­սի 27-ի երեկոյան սպասվում էր Վ. Կազիմիրովի վերադարձը Երևան և նրա հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ի Լեռնային Ղարաբաղի հարցերով պատասխանատու բարձրաստիճան աշխատակիցնե­րի հետ։ Ակնկալվում է նաև Վ.Կազիմիրովի հանդիպումը Հայաստա­նի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives