April 19, 2024

Ադրբեջանում բորբոքվում են քրեածին կրքեր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)

«Նեզավիսիմայա գազետա» թերթի դեկտեմբերի 22-ի համարում տպագրված Ա. Մեհթիեւի թղթակցությունից տեղեկանում ենք, որ կտրուկ սրվել է վիճակը Ադրբեջանում։ Դրա պատճառը անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք ալեկոծել են հանրապետության հասարակայնությունը. «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Մ. Ալիսկերովի դեմ մահափորձը եւ «Թուրան» ազատ արհմիությունների միավորման նախագահությունում սարքված ջարդը։

Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Հ. Ալիեւը Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյին ուղղած իր դիմումի մեջ պահանջել է «անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողությունները «Նոր Ադրբեջան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ»։ Գերագույն դատարանի 36 անդամներ Ադրբեջանի գլխավոր դատախազին եւ հանրապետության նախագահին ուղարկած իրենց նամակում նույնպես կոչ են արել վերջ տալ Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների խախտումներին։ «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահի դեմ մահափորձը քննարկման առարկա է դարձել նաեւ Ադրբեջանի ազգային ժողովի նիստում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives