«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռ. Գազիևը ազգային մեջլիսի պատգամավորներից պահանջել է անհապաղ ընդունել զինվորական դատախազության մասին օրենք: Նրա կարծիքով օրենքի ընդունման ձգձգումը նպաստում է բանակում իրավիճակի բարդացման, որտեղ հրամանատարությունը չի կարողանում միջոցներ ձեռնարկել ռազմական հանցագործությունների դեմ: Պաշտպանության նախարարը արել է մի յուրօրինակ առաջարկություն՝ ազգային մեջլիսի հերթական նիստը անցկացնել ռազմաճակատային գոտում:
Ռ. Գազիևը խիստ քննադատությամբ է արտահայտվել զորակոչի մասին օրենքի մեջ եղած արտոնությունների հանդեպ: Նրա կարծիքով արտոնությունները չափից դուրս շատ են և խանգարում են նորմալ զորակոչ կազմակերպելուն:
Մյուս կողմից, Ադրբեջանի զինկոմիսար գնդապետ Շ. Նազիևը հայտնել է, որ ԱՊՀ-ի երկրների բանակում այսօր ծառայում են մոտ ադրբեջանցի 7000 կադրային սպաներ, սակայն Ադրբեջանի հանրապետության նախագահի կանչին վերադառնալ ծառայելու հանրապետության բանակում և նրա անձնական դիմումին արձագանքել է միայն 200 սպա: