December 7, 2024

Աբխազիայի հայերը ենթարկվում են բռնության

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Աբխազիայի ողջ հայ բնակչությունը, բացի Գուդաուտիի շրջանում բնակվող հայերից, ենթարկվում է զանգվածային բռնությունների: Այդ մասին «Սնարքի» թղթակցին հայտնել է Աբխազիայի Գերագույն խորհրդի մամլո կենտրոնի աշխատակից Ջեմմա Մացոյանը:

Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումները հրասայլերով և զրահապատ մեքենաներով ներխուժում են հայկական գյուղեր, քանդում բնակելի տները, ոչնչացնում բանջարանոցներն ու ցանքատարածությունները, հափշտակում անձնական օգտագործման ավտոմեքենաները, բռնաբարում կանանց և աղջիկներին: Երեկ տեղական ժամանակով 12:45-ին, Աբխազիայի Գուլերիփիշիի շրջանից երեք ավտոբուսով Գուդաուդի են հասնել 300 հայ փախստականներ:

Ջեմմա Մացոյանը Հայաստանի կառավարությանը մեղադրել է անգործության մեջ՝ հայտարարելով, թե ճակատագրի քմահաճույքի  ենթակա են դարձել Աբխազիայի 100 հազար հայերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives