November 27, 2024

Tag Archives: 1993

Հայկական կազմավորումները չեն մտել Ղազախ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) Տարբեր լրատվական գործակալություններ լուրեր են տարածել, թե իբր հայկական ռազմական միավորումները, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը, մտել են Ղազախի շրջան։ Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պատասխանատու աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ ունեն վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմաններում ստեղծված հարաբերական անդորրը խախտելու միտում։ «Հայլուր»

ԱՊՀ պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) Ղրղզստանի ԳԽ նախագահ Մեդետկան Շերիմկուլովի գլխավորած ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանային կապերի հանձնաժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին եղավ Ստեփանակերտում։ Պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին հարցերը։ Նույն օրը պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտից։ «Հայլուր»

Հրադադար կա, սադրանքներ՝ նույնպես

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520) ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների գոտում իրավիճակը փոփոխություններ չի կրել։ Կողմերը պահպանում են քսան օր առաջ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության պահանջները։ Այդուհանդերձ, ադրբեջանական զորամիավորումները ժամանակ առ ժամանակ, սադրիչ նպատակներով, զենքի տարբեր տեսակներից կրակ են բացում պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այսպես, սեպտեմբերի 19-ի երեկոյան հրետանային […]

Հիքմեթ Չեթինը` Բաքվում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Բաքվում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը: Նա երեկ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հեյդար Ալիևի հետ: Հանդիպումը տևել է չորս ժամ, որից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հ. Ալիևն ընդգծել է Չեթինի այցի կարևորությունը, որը կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների սերտացմանը: […]

Մեկնաբանում է Վ.Կազիմիրովը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Սեպտեմբերի 9-11-ին Մոսկվայում կայացավ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունը, որին մասնակցում էին բոլոր, այժմ արդեն 12 պետությունների (Չեխոսլովակիան Մինսկի խմբի կազմում ընդգրկվել էր իբրեւ միասնական պետություն, իսկ այժմ խմբի աշխատանքին մասնակցում են եւ Չեխիան, եւ Սլովակիան), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների ներկայացուցիչները։ […]

Դիվանագիտական հաջորդ քայլը…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Ռուս-թուրքական դիվանագիտության պատմությունից դուրս է բերվել մի բանաձեւ, ըստ որի թուրքը պատերազմում կարող է պարտվել, դիվանագիտության մեջ՝ ոչ։ Հիրավի այսպիսի եզրակացության կարելի է հանգել, երբ թերթում ես Օսմանյան կայսրության պատմության էջերը, ծանոթանում միջազգային դիվանագիտությանը նրա մասնակցության տարեգրությանը։ Վերցնենք թեկուզ 1877-78թթ. ռուս–թուրքական վերջին պատերազմը, որի ժամանակ Թուրքիան կրեց խայտառակ […]

Էդ. Շեւարդնաձեն լավատես է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վրաստանի ղեկավարի գլխավոր ռազմական խորհրդականը՝ գեներալ-մայոր Վ.Կվարայան, աբխազական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ հայտնել է, որ Թամիշի երկաթուղային կամրջի պայթյունը խզել է հաղորդակցությունը Սուխումի ու Օչամչիրի միջեւ։ Ըստ նրա, աբխազներն արդեն գրավել են Արադու, Ցագերա, Լաբրա, Բեսլախուբա, Օխուրի գյուղերը։ Կվարայայի կարծիքով, ծրագրված է Օչամչիրի, այնուհետեւ Սուխումի գրավումը։ Այժմ […]

Վ.Ստուպիշինը պարզաբանում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վերջին երեք շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ Թուրքիայի որոշ պաշտոնատար անձինք եւ քաղաքական պարագլուխներ հրապարակայնորեն հետեւյալ բնույթի բավականին խիստ հայտարարություններ են արել. «…Եթե Հայաստանը սկսի ռազմական գործողություններ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, ապա 1921թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջել կնքված Կարսի պայմանագրի համաձայն, Թուրքիան իրավունք ունի ռազմական գործողություններ սկսել […]

ՌԴ կառավարությունը զգուշացնում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) «1993թ. սեպտեմբերի 16-ին աբխազական զինմիավորումները, կիրառելով զրահատեխնիկա եւ հրետանի, սկսել են հարձակողական գործողություններ Օչամչիրի շրջանում։ Հարձակման է ենթարկվել նաեւ Սուխումը։ Հարձակվողները անցել են քաղաքի սահմանագիծը։ Կան սպանվածներ ու վիրավորներ։ Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1993թ. հուլիսի 27-ին Սոչիում կնքված պայմանագիրը հրադադարի մասին։ Դա անհնար է արդարացնել նույնիսկ նրանով […]

Դավադրությունների կարուսել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off
«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519) Վերադառնալով Մոսկվայից՝ Վրաստանի պաշտպանության նախարար Գ.Կարկարաշվիլին հայտարարել է, թե իր համար պարզ է, որ Վրաստանում պատրաստվում է Ռուսաստանի հետադեմ ուժերի դավադրություն, որին մասնակից են Ե.Լիգաչովի եւ Ա.Մակաշովի նման մարդիկ։ Ըստ նրա, այդ դավադրությունն ուղղված է ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ։ Գամսախուրդիայի կողմնակիցները, որոնք գործում են նրանց հետ […]
Page 8 of 71« First...«678910 » 203040...Last »

Categories

Archives