November 27, 2024

Tag Archives: 1993

Մարսել Պետրոսյան. «Ես ողջունում եմ Բուշի ու Ելցինի հայտարարությունը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345) «Ես ողջունում եմ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, ուր մտահոգություն է արտահայտված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ»,– երեկ «Սնարքի» թղթակցին ասել է ԼՂՀ լրատվության մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը։ «Հասով եմ,– ավելացրել է նա,– որ երկու հզոր տերությունների ղեկավարների համատեղ ջանքերով հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու խոսքերին վերջապես […]

Կրկին հրետակոծվել է Կրասնոսելսկի շրջանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345) Հունվարի 7-ի երեկոյան ադրբեջանցի զինյալները հրասայլերից, «Գրադ» կայանքներից եւ ծանր հրետանուց հրթիռահրետակոծել են Հայաստանի Կրասնոսելսկ շրջկենտրոնը եւ շրջանի Վերին Ճամբարակ գյուղը։ Ինչպես Ա.Մ.–ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հրետակոծումը տեւել է գրեթե 1 ժամ։ Հայկական կողմի ձեռնարկած պատասխան քայլերը հակառակորդին ստիպել են դադարեցնել կրակը։ Մեր կողմից տուժածներ չկան։ Նույն […]

Հրթիռակոծվել են Լաչինի միջանցքի և Գորիսի շրջանի ինքնապաշտպանական դիրքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345) Հունվարի 7-ի առավոտից իրավիճակը կրկին խիստ սրվել է Լաչինի միջանցքի հարավում՝ Սաֆյանի շրջակայքի ինքնապաշտպանական դիրքերի եւ Գորիսի շրջանի Կոռնիձոր ու Շուռնուխ գյուղերի  ուղղությամբ։ Շուռնուխի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ գյուղի մերձակայքը եւ Շուռնուխ–Կատարի հատվածի ինքնապաշտպանական գիծը եւս ենթարկվել են ուժգին հրետակոծման։ Տուժածներ չկան։ Լաչինի ինքնապաշտպանական ուժերի շտաբից Ա.Մ.–ին հայտնել […]

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը ձերբակալված է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345) Մեր թերթը բազմիցս անդրադարձել է «պղնձի գործին»՝ նշելով, որ ստրատեգիական հումքը Հայաստանից Թուրքիա է հոսում ոչ առանց ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցության։ «Երկիր»-ի անցյալ տարվա հոկտեմբերի 8-ի համարում այս կարծիքը հաստատող փաստեր էր ներկայացրել նաեւ Գյումրիի ՆԳ քաղաքային վարչության նախկին պետ Լեւոն Գալստյանը։ Եվ ահա երեկ խմբագրությունը լուր ստացավ, որ […]

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345) ԼՂՀ ղեկավարությունն ըմբռնումով ընկալեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահ Բ.Ելցինի եւ ԱՄՆ–ի նախագահ Ջ. Բուշի համատեղ հայտարարությունը։ Բնական է, որ աշխարհը եւ մասնավորապես մեծ տերությունները մտահոգված են տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, որտեղ արդեն 6 տարի շարունակվող հակամարտությունը վերջին տարում վերաճեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի ագրեսիայի։ Տարածաշրջանի ցանկացած ժողովրդի շահերի անտեսումը հղի […]

Մի՞թե սրանք էլ են Մարգարյանցի ժամանակ…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Դեկտեմբերի 16-ին ԳԽ նստաշրջանում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով աղետի գոտու օգնության ֆոնդի գումարներով գնված եւ Հրագդանում տեղադրված աուդիոկասետների արտադրության ավտոմատ հոսքագծի առնչությամբ պատգամավոր Գ. Հովհաննիսյանի քննադատությանը, ասաց, որ դա մեր (ՀՀՇ-ի՝ իշխանության անցած թիմը նկատի ուներ) ժամանակ չի եղել, այլ Մարգարյանցի։ Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նոյեմբերի […]

Բարոնուհի Քոքս. «Ուրախ եմ, որ Սուրբ Ծնունդը կանցկացնեմ Ղարաբաղում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Սուրբ ծնունդը անցկացնել Ղարաբաղում, այս ազատատենչ հողի հիանալի ու բարի մարդկանց հետ»,– երեկ Ստեփանակերտ մեկնելուց առաջ «Սնարքի» թղթակցին ասել է բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը։ Բարոնուհին դատարկ ձեռքերով չի ուղեւորվում իր հին ընկերների մոտ։ Այս անգամ նա 50 տոննա մարդասիրական բեռ կտեղափոխի երիտասարդ […]

Նախագահը խոստացավ, բայց…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Ստեցի՞ն՝ զայրացած ժողովրդին իրենց տները ցրելու համար, թե՞ անկարող եղան կատարել խոստումը։ Գուցե այս հարցը կարելի էր ուղղել պրն Խաչատրյանին եւ լսել նրա պատճառաբանությունները։ Թայց քանի որ տված խոստումը չկատարելու փաստն ակնհայտ է, անձամբ ինձ համար բոլոր պատճառաբանություններն անընդունելի են։ Իսկ եթե հավատալու լինենք Մաշտոցի շրջանի գործկոմի նախագահ պրն Գրիգորյանի […]

Քննարկվել է Հայաստանի գազամատակարարման հարցը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) Հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սափարմուրաղ Նիյազովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի գազամատակարարման հարցը։

Հայաստանը ճանաչում է Չեխիայի և Սլովակիայի անկախությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343) ՀՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ուղերձներ է հղել Չեխիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վացլավ Կլաուսին եւ Սլովակիայի վարչապետ, նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Մեչիարին։ Ուղերձներում նշվում է, որ Հայաստանը ճանաչում է այս երկու պետությունների անկախությունը եւ պատրաստակամություն է հայտնում նրանց հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ […]
Page 70 of 71« First...405060«6768697071 »

Categories

Archives