April 26, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը ձերբակալված է

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը ձերբակալված է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

Մեր թերթը բազմիցս անդրադարձել է «պղնձի գործին»՝ նշելով, որ ստրատեգիական հումքը Հայաստանից Թուրքիա է հոսում ոչ առանց ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցության։ «Երկիր»-ի անցյալ տարվա հոկտեմբերի 8-ի համարում այս կարծիքը հաստատող փաստեր էր ներկայացրել նաեւ Գյումրիի ՆԳ քաղաքային վարչության նախկին պետ Լեւոն Գալստյանը։

Եվ ահա երեկ խմբագրությունը լուր ստացավ, որ ձերբակալվել է հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը։ Մեր թղթակիցը զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Գրիգորյանին։ Ահա թե ինչ ասաց նա.

– Լուրը ճիշտ է։ Հունվարի 7-ին Հայկ Աարգսյանին կալանելու սանկցիա է տվել գլխավոր դատախազը՝ պղինձը ապօրինաբար Հայաստանից դուրս հանելու լիցենզիա տալու համար։ Մեծ գործ է։ Եվս 7 հոգի են կալանավորված՝ «Հայգուն–մետաղ»-ի կառավարիչ Աարկիսովը, ՆԳՆ-ի եւ մաքսատան մեկական աշխատակիցներ, կոոպերատորներ եւ այլք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives