November 27, 2024

Tag Archives: 1993

Հադրութում հայտարարվել է պարետային ժամ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382) 4 զինծառայող սպանված է «ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կարգադրությամբ Հադրութ ավանում մտցվել է պարետային ժամ. շրջան են ուղարկվել օպերատիվ–հետաքննչական հատուկ խումբ եւ կարգուկանոն պահպանելու կոչված անհրաժեշտ ուժեր»,– ասվում է ՊՊԿ-ի հատուկ հաղորդագրության մեջ։ Ստեփանակերտի ձայնասփյուռով հաղորդված լուրի մեջ այս ծայրահեղ միջոցը բացատրվում է հետեւյալ իրադարձություններով. «1993 թ. փետրվարի 23-ին […]

Հակառակորդի գրոհը ետ է մղվել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648) Մարտի 4-ի երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում փորձել են գրոհ զարգացնել Սարսանգի ջրամբարը հսկող մեր ջոկատների դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի գրոհը լիովին ետ է մղվել: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր: ԼՂՀ-ի մնացած ճակատներում, ինչպես նաև Գորիս-Լաչին միջանցքի գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Ճանապարհը գործում է անխափան: * * […]

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648) Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարևոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում՝ վերջնական հրադադար հայտարարելու համար: Համաձայնությունը ձեռք է բերվել Հռոմում, Մինսկի խմբի 1993թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը կայացած նախապատրաստական հանդիպման վերջին օրվա ընթացքում: Նախապատրաստական […]

Վազգեն Առաջինի դիմումը շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 5 մարտի, 1993թ. Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը 27-ը փետրվարի թվագրությամբ մի հեռագիր է ուղարկել Անդրկովկասի մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ շեյխ Ուլ-Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեին: Հեռագրում խոսելով այն ջերմ մթնոլորտի մասին, որ առկա էր երկու հոգևոր առաջնորդների վերջերս Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հիշեցվում են նաև ստորագրված համատեղ […]

Քրեական տեղեկատու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Ըստ ՆԳՆ օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, փետրվարի 3–4-ը հանրապետությունում արձանագրվել է 43 հանցագործություն, այդ թվում՝ ավազակային հարձակման 2, կողոպուտի 1, ավտոմեքենայի հափշտակման 7 դեպք։ Կատարվել է պետական-հասարակական ունեցվածքի 7, անձնական ունեցվածքի 6, բնակարանային 12 հանցագործություն։ Բացահայտվել է 37 հանցագործություն։

Արտակարգ վիճակում արտակարգ հնարավորություններ են պետք

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Հյուսիսային Օսիայի Ռոկի լեռնանցքում այս տարվա հունվարին ձնահոսքը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց, այդ տվում եւ՝ մեր հայրենակիցների։ «Կառավարությունը պետք է իր պաշտպանության տակ վերցնի նաեւ կոմերցիոն կառույցները»,– այդ կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում կայացած մամլո ասուլիսում ասաց վարչության պետ Ստեփան Բադալյանը։ Նա կարեւորեց մեր հանրապետությանը դրսից կենսական անհրաժեշտության […]

Բռնարարքները կանխելու պահանջով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Գորիսի փետրվարյան իրադարձությունները օրինականորեն ընտրված իշխանությանը բռնի ուժով տապալելու փորձ էր։ 1991թ. փետրվարին Հոկտեմբերյանի քաղխորհրդի գրավման, այնահետեւ Արմավիրի շրջխորհրդի դեմ կատարված հակաիրավական գործողությունների, Աշտարակի շրջխորհրդի նախագահի սպանության օրգանական շարունակությանն է սա։ Գորիսի քաղխորհրդի նախագահ Սամվել Հարությունյանի դեմ կատարված բռնաթյունը ահաբեկչություն էր՝ ուղղված ՀՅԴ անդամի դեմ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Արմավիրի […]

Ես մնում եմ Ռուսաստանի քաղաքացի

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Հայտարարեց Հայաստանի նախագահի նոր խորհրդականը ՀՀ նախագահի արտաքին տնտեսական կապերի գծով խորհրդական Արտյոմ Աթալյանցը հայտարարեց նաեւ, որ «գիտի Հայաստանի համար փող սարքելու ձեւը»։ Բայց նախ՝ ծանոթանանք, որովհետեւ խորհրդականների պարագայում անձի հանգամանքը, ինչպես առիթներ ենք ունեցել համոզվելու, դեր է խաղում, եւ՝ կարեւոր դեր։ Արտյոմ Աթալյանցը արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի […]

«Պարոն Արարքցյան, ճիշտ չեք ասում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) «Հայաստանի Հանրապետություն» թերթի երեկվա համարում ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը խորհրդարանի բարեփոխումների հարցը տապալելու բացահայտ մեղադրանք էր ներկայացրել ՀՅԴ եւ ԱԺՄ խմբակցություններին։ «Երկրի» խնդրանքով այդ գնահատականը մեկնաբանում է ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը. – Բաբկեն Արարքցյանը հերթական կեղծիքն է թույլ տվել, ինչը, ցավոք, արդեն սովորության է վերածվում։ […]

Ռուս-ադրբեջանական հանդիպում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0
«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381) Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Վահիդ Ահմեդովը (Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ։ Հանդիպման ժամանակ Չեռնոմիրդինը հայտնել է, որ ինքը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքական–տնտեսական հիմնախնդիրների լուծման հարցում եւ պատրաստ է օժանդակել դրանց կարգավորմանը։ Նրա կարծիքով, չպետք է խզվեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը։ Վ. Ահմեդովը նշել է, որ […]
Page 60 of 71« First...304050«5859606162 » 70...Last »

Categories

Archives