March 28, 2024

Ռուս-ադրբեջանական հանդիպում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 5 մարտի, 40 (381)

Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Վահիդ Ահմեդովը (Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ։ Հանդիպման ժամանակ Չեռնոմիրդինը հայտնել է, որ ինքը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքական–տնտեսական հիմնախնդիրների լուծման հարցում եւ պատրաստ է օժանդակել դրանց կարգավորմանը։ Նրա կարծիքով, չպետք է խզվեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը։

Վ. Ահմեդովը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է շուտափույթ լուծել մաքսային տուրքի ենթարկվող ապրանքների հարցը, եւ ստանալ այդ ապրանքների ցանկը։ Ըստ Մոսկվայում Ադրբեջանի լիազոր-ներկայացուցչի տնտեսական հարցերով տեղակալ Ռ. Ալիեւի, կողմերը պետք է քննարկեն նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի կիրարկման արձանագրությունը, վարկադրամային պայմանագրին առնչվող հարցեր։ Ըստ այդ պայմանագրի, նախատեսվում է Ադրբեջանին հատկացնել կանխիկ 30 մլրդ ռուբլի եւ 10 մլրդ ռուբլի՝ որպես տեխնիկական օգնություն։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives