«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403) Երեկ կայացավ ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված 50–ի փոխարեն ամփոփվեց 18 րոպեում, քանի որ հավաքված 40-ի չափ լրագրողներն այլեւս հարցեր չունեին տալու։ Պրն Լիպարիտյանը տեղեկացրեց, որ ՀՀ արտգործնախարարությունն իր միջոցներով հայտնի է դարձրել, թե վերջին օրերի իրադարձություններն Ադրբեջանի ռազմապաշտ քաղաքականության հետեւանք են, իսկ ԼՂՀ […]