«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի Վերջին օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում կայունացել է: Երեկ և նախորդ գիշեր ԼՂՀ ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Վկայակոչելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունները՝ Սնարք գործակալությունը հաղորդում է, թե Ադրբեջանի և Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտվի առանձին […]