November 27, 2024

Tag Archives: 1993

Բաքուն շարունակում է խախտել հրադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ. Հայաստանի սահմանները ուժգին հրետակոծվում են Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, որի ժամկետը լրանում է այսօր, օգոստոսի 4-ին, իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում օրեցօր բարդանում է: Այդ մասին երեկ Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ըստ Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի շտաբից ստացած տեղեկությունների, օգոստոսի 2-ի ամբողջ օրը ադրբեջանական ռազմական հենակետերից անընդհատ հրթիռակոծվել […]

853-րդ բանաձևը ընդունվել է Ադրբեջանի ճնշմամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  հուլիսի 29-ին ընդունած բանաձևը ըստ էության  շարունակությունն  էր նախորդի՝ թիվ 822-ի: Եվ եթե 822-ը կոչ էր անում օկուպացիոն զորքերը հանել Քելբաջարից, ապա  853-ն արդեն նշում է Աղդամի շրջանի և վերջին ժամանակներս բռնազավթված Ադրբեջանի մյուս տարածքները: Ո՞վ է զավթել, ո՞ր պետությունը կամ ո՞ր զորքը, ո՞վ է վերջապես ագրեսոր: […]

Էլչիբեյը շնորհակալ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Աբուլֆազ Էլչիբեյը ՄԱԿ-ին շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման համար: Օգոստոսի 1-ին Բուտրոս Ղալիին ուղարկած նամակում նախագահն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանում և Հայաստանում ժողովրդավարացման և շուկայացման կասեցման գլխավոր գործոնն է: Էլչիբեյը հավաստել է Ադրբեջանի վճռականությունը կարգավորելու հակամարտությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԽ-ի սկզբունքների հիման վրա: Նույն օրը նա նամակ […]

Սպանվել է Վիկտոր Պոլյանիչկոն

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Հյուսիսային Օսիայի և Ինգուշիայի արտակարգ դրության շրջանում ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոն կիրակի օրը, մոտավորապես ժամը 17-ին սպանվել է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի արվարձանում գտնվող Յուժնի ավանից 1,5կմ հեռու, թաքստոցից արձակված կրակոցի հետևանքով: Հյուսիսային Օսիայի անվտանգության նախարարության տվյալների համաձայն, Պոլյանիչկոյի մեքենան, ինչպես նաև նրան ուղեկոցող ավտոմոբիլը դիմահար գնդակոծվել են: Բացի […]

Յոթօրյա հրադադարը խախտվեց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Ադրբեջանցիները հրետակոծում են Աղդամը Հրադադարը, որը հաստատվել էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների պայմանավորվածության արդյունքում, անցած շաբաթ և կիրակի օրերին խախտվեցին: Մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը Ստեփանակերտից հաղորդեց, որ ըստ ԼՂՀ շտաբի, հուլիսի 31-ին Ֆիզուլու շրջանի հենակետերից ուժգին հրթիռակոծության են ենթարկվել Հադրութի և Մարտունու շրջանների սահմանամերձ գյուղերը: Այնուհետև ադրբեջանական բանակի […]

Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակեց մի հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է. «Նախարարությունը գնահատում է միջազգային հանրության, մանավանդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակվող հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ: Հակամարտության կողմերի միջև վստահության պակասը, Բաքվի իշխանությունների ներքին վիճակի անդրադարձը ռազմական իրադրության վրա, տարածաշրջանի տարբերեր երկրների շահերի տարբերությունները և շրջափակումների կուտակված […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց հերթական՝ 853-րդ բանաձևը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Ազգ», 31 հուլիսի, 1993թ., 145(396), շաբաթ Հայաստանի և Ղարաբաղի պատասխանն այսօր Հուլիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրոք ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիի զեկուցմանը և նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև ռազմական գործողությունների սրման հետևանքով ադրբեջանական Աղդամ քաղաքի գրավումը, միաժամանակ կրկին հավաստելով Ադրբեջանի Հանրապետության և շրջանի մյուս երկրների […]

Ստեփանակերտը և Բաքուն բանակցում են առանց միջնորդների

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ Բաքուն հրաժարվո՞ւմ է 1993թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում կայացավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետնախարար Ի. Ալիևը, ԱԳՆ ներկայացուցիչ Զուլֆուգարովը, ռազմագերիների և պատանդների հարցերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի.Քյազիմովը, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ արտգործնախարար Արկադի […]

Ստորագրվել է համաձայնագիր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց 1993թ. հուլիսի 28-ի հանդիպման արդյունքում ստորագրվել է համաձայնագիր: Կողմերն համաձայնել են ամեն տեսակի հարձակողական գործողությունները՝ հրթիռակոծումները, հրետակոծումները և օդային ռմբակոծումները դադարեցնելու մասին ավելի վաղ՝ ս.թ. հուլիսի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունը երկարաձգել 7 օրով, որի ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի Ադրբեջանի և […]

ԼՂՀ-Ադրբեջան հանդիպումը կայացավ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ Հուլիսի 28-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որին ԼՂՀ-ի կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ազգային անվտանգության պետվարչության նախագահ Կամո Աբրահամյանը և ռազմագերիների ու պատանդների գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Աղասարյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար […]

Categories

Archives