November 27, 2024

Tag Archives: 1993

Վրացական զորքերը հեռանում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 Աբխազիայի պաշտպանութ­յան նախարարության մամլո ծա­ռայության հաղորդման համաձայն, օգոստոսի 26-ի գիշերը Լատա բնա­կավայրի շրջանում վրացական զինմիավորումները գնդակոծել են աբխազական զորքերի դիրքերը։ Չնայած դրան, Աբխազիայից վրա­ցական զորքերի դուրսբերումը շա­րունակվում է, ռազմական տեխնիկան Դրանդիից տեղափոխվել է Օչամչիր, որտեղից ծովային ճանա­պարհով կհասցվի Փոթի։ Գումիստայի և Օչամչիրի շրջաններից զրահատեխնիկան լիովին դուրս է բերվել։

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեծ հույսեր ունի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 Երեկ Ռուսաստանի ԱԳՆ–ում կայացած բրիֆինգում ներկա­յացվել է հայտարարություն Լեռ­նային Ղարաբաղի շուրջ։ Այնտեղ մասնավորապես ասվում է. « Ռուսաստանը խիստ անհանգստա­ցած է ղարաբաղյան հակամար­տության գոտում զարգացող իրադարձություններով: Հատկապես տագնապալի է իրավիճակը Ադրբեջանի   հարավ-արևմուտքում։ Ղարաբաղի հայերի առաջխաղա­ցումն այս շրջանում պատճառ դարձավ խաղաղ բնակչության շր­ջանում տարածվող խուճապի և փախստականների նոր ալիքի։ Մենք էական ջանքեր […]

Ղարաբաղում կա 150 ադրբեջանցի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 ԼՂՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Աղասարյանը «Նոյյան Տապանի» թղթակցին հաղորդել է, որ Հեյդար Ալիևի հայտարարությունը ԼՂՀ-ում եղած 2000 ադրբեջանցի պատանդների մասին, չի համապատասխանում իրականությանը: Այժմ նրանց թիվը ԼՂՀ-ում չի անցնում 150-ից: Հայաստանում նույնպես կան ադրբեջանցի ռազմագերիներ, սակայն շատ ավելի քիչ, քան […]

Բաքուն ազատ է արձակում 29 հայ պատանդների

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 Ադրբեջանը Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ ազատ է արձակել 29 հայ պատանդների և կոչ է անում Հայաստանին դիմել համանման քայլերի: Այսպիսի հայտարարություն է արել օգոստոսի 26-ին Հեյդար Ալիևը: – Այսուհետ էլ,– ասել է նա,– մենք պատրաստ ենք լուծել բոլոր հարցերը` հիմնվելով մարդասիրության, միջազգային իրավունքի և Ժնևի 1949 թվականի կոնվենցիաների վրա: Երեկ […]

Կարեն Բաբուրյանը կրկին դիմում է Բուտրոս Ղալիին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը կրկին նամակ է հղել ՄԱԿ-ի   գլխավոր   քարտուղար Բուտրոս Ղալիին, ուր ափսոսան­քով արձանագրում է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին Ղարաբաղ ուղարկելու բոլոր խնդրանքներր մնացել են անպատասխան։ Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերր պետք է հիմնվեն տե­ղում իրավիճակին ծանոթացողնե­րի եզրակացությունների վրա, ինչը կբացառեր ղրանց կանխակալութ­յունն ու […]

Կասեցվել է թշնամու հարձակումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993 ԼՂՀ պաշտպանական բա­նակի շտաբից տեղեկացրեցին, որ ռազմական գործողությունների գո­տում  փոփոխություններ  չկան։ Միաժամանակ նոր տեղեկություն­ներ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական զորամիավորում­ներն ինքնակամ թողնում են զբաղեցրած դիրքերը ռազմաճակատի առանձին հատվածներում։ Ստեփանակերտի փորձագետները գտնում են, որ դարաբաղյան ճակա­տում լարվածության թուլացումը պայմանավորված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև ընթացող ակտիվ երկկողմ […]

Հակառակորդի թելադրած պարտադրանքով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
Վարդան Դեվրիկյան «Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503) Երբ ԼՂՀ-ից ստացվող մարտական ամփոփագրում ասվում է, թե հակառակորդի կրակակետը լռեցնելու համար արցախյան բանակի մարտիկները հարկադրաբար դիմել են համարժեք պատասխան գործողությունների, երբեմն շատերին թվում է՝ այս ամենը սոսկ քարոզչական նպատակ է հետապնդում, այնինչ այդ հարկադրական բառի ներքո խտացված է վերջին տարիների սրտամաշ տառապանքը` խլված ու հաշմված […]

«Մեր ընտանիքում հայ մնալը եւ Հայ Դատը գլխավորն է եղել»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503) Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 25-ին ԼՂՀ ԳԽ նախագահության, հրամանագրով ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայի Հանրապետությունում, Եվրոպայի Խորհրդարանում եւ Եվրոպայի Խորհրդում։ Նշանակվելուց մի քանի ժամ հետո «Հայլուրի» թղթակից Շուշանիկ Աբրահամյանը առաջին հարցազրույցն անցկացրեց նրա հետ։ – Պրն Գրիգորյան, խնդրում եմ պատմեք Ձեր կենսագրությունը, որն անշուշտ կհետաքրքրի […]

Թուրքական միջնորդ կամուրջը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503) Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը երեկ ընդունել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Օզդեմ Սանբերկին եւ ԱԳՆ Կովկասի բաժնի վարիչ Ջանդանա Ազերիի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական նոր տարածքներ գրավելու հետ կապված հարցեր։ Երկու կողմերը ցանկություն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը լուծել ԵԱՀԽ-ի շրջանակներում։ Սանբերկը նշել է, որ […]

«Ադրբեջանի ԱՊՀ-ին անդամակցելու մասին լուրերն անհիմն են»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503) Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին օրերին շատ է խոսվում Ադրբեջանի ԱՊՀ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Ոմանք պնդում են, որ այդ դեպքում պատերազմը կավարտվի, եւ հայկական ուժերը կազատեն ադրբեջանական տարածքները։ «Հայլուրին» երեկ հայտնի է դարձել, որ անդրադառնալով այս լուրերին՝ Ադրբեջանի պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն ասել է. «Այդ խոսակցություններն անհիմն են։ […]
Page 19 of 71« First...10«1718192021 » 304050...Last »

Categories

Archives