November 27, 2024

Tag Archives: 1993

Իրանն անցնո՞ւմ է սահմանը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 166(507), հինգշաբթի Զանգվածային լրատվության որոշ աղբյուրներ երեկ տարածել են այն լուրը, թե Իրանի Իսլամական Հանրապետության  զորամիավորումները անցել են սահմանը և վրաններ ու դրոշներ խփել Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի հարավ-արևելքում: ՀՀ ԱԳ նախարարության լրատվական կենտրոնի ունեցած տեղեկությունների համաձայն Իրանի զորքերը օգոստոսի 31-ին, երեկոյան ժամը 22-ին անսպասելի մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի սահմանամերձ […]

Խփվել է Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանական մեկ ուղղաթիռ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի Օգոստոսի 31-ի ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանների ուղղությամբ: Կուբաթլիի զինված կազմավորումները հրետանային նախապատրաստությունից հետո, տանկերի և զրահամեքենաների աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Կապանի Դավիթ Բեկ և Գորիսի Շուռնուխ գյուղերի միջև ընկած սահմանագծի ողջ երկայնքով, «Գրադ» կայանքներից հրետակոծության ենթարկելով նաև Գորիս քաղաքը: Միաժամանակ շրջանի […]

Ռուսաստանը հակամարտությունը միջազգայնացնելուն դեմ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 165(506), չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ տարածել է հայտարարություն, ուր ասվում է. «ՌԴ նախագահի անձնական ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը Բաքու, Երևան և Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի, Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են […]

Ստորագրվեց հրադադարի համաձայնագիր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Երկիր», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 165(506), չորեքշաբթի Երեկ, ժամը 16-ին, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունների միջև ստորագրվել է հրադադարի համաձայնագիր՝ մինչև սթ. սեպտեմբերի 10-ը ներառյալ: Այս մասին «Հայլուրին» տեղեկացրեց Երևանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ ժամանակամիջոցում կանցկացվի երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպում: Համաձայնագիրը Ղարաբաղի կողմից ստորագրել են արտգործնախարար Արկադի Ղուկասյանը և ԼՂՀ պաշտպանական […]

ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ. Քոչարյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի 1993թ. օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ին Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև կնքվել է համաձայնագիր՝ կրակի դադարեցման մասին և ձեռք բերվել համաձայնություն մինչև սեպտեմբերի 10-ը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին: Նշված համաձայնագիրը կնքվել է այնպիսի իրադրությունում, երբ ԼՂՀ զինված ուժերը դիմադրելով ադրբեջանական բանակի Կուբաթլիի խմբավորումների փորձերը՝ հարվածներ […]

ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի 1993թ. օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակը դադարեցնելու մասին: Համաձայնագրի կնքմանը նախորդած բանակցությունների մի քանի օրերի ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատները՝ հետ մղելով ադրբեջանական կազմավորումների գրոհները, հակահարվածներ են հասցրել Կուբաթլիի շրջանում: Մեծ նշանակություն տալով կնքված համաձայնագրին և հաշվի առնելով […]

Օգնության առաքումը և վարկերը վտանգված են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Արամ Սաֆարյանը օգոստոսի 31-ին կայացած բրիֆինգում հերքեց լրատվական որոշ միջոցների այն հաղորդումները, թե իբր Մոսկվայում սկսվել են Մինսկի խմբի շրջանակներում սպասվող խորհրդակցությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Իրականում, ասաց նա, դրանք հետաձգվել են անորոշ ժամանակով՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որը հետագա քայլերը կապում […]

Ռմբակոծվել են սահմանամերձ բնակավայրերը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի Հայաստանի օդային և ցամաքային սահմանների պարբերական խախտումներով Ադրբեջանը ձգտում է չհայտարարված պատերազմի մեջ ներքաշել Հայաստանի Հանրապետությանը: Երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական բանակի երկու ռազմական ինքնաթիռներ, ներխուժելով Գորիսի տարածք, ռումբեր են նետել Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի և դրանց պաշտպանական դիրքերի վրա: Հակառակորդը փորձում է ակտիվացնել գործողությունները նաև Հայաստանի հյուսիսային սահմանների […]

Լռեցվել են առավել ակտիվ կրակակետերը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի Ադրբեջանական զինյալ կազմավորումները զրահատեխնիկայի և ՄԻ-24 տիպի երեք ուղղաթիռների աջակցությամբ, Կուբաթլիի կողմից օգոստոսի 30-ին հերթական գրոհն են ձեռնարկել Լաչինի միջանցքի հարավային գոտու, ինչպես նաև ԼՂՀ-ի Հադրութի շրջանի հարավ-արևմտյան սահմանի ուղղությամբ: Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, ադրբեջանական կողմի հետ հեռախոսազրույցների ընթացքում պարզվել է, որ կազմավորումները չեն վերահսկվում […]

Ստորագրվել է հրադադարի համաձայնագիր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0
«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի Երեկ, օգոստոսի 31-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության միջև ստորագրվեց համաձայնագիր՝ մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակավոր հրադադարի վերաբերյալ: Այն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի կողմից՝ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանը, Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ջալիլովը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիևը: Երևանում […]
Page 17 of 71« First...10«1516171819 » 203040...Last »

Categories

Archives