«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517) Չնայած Աշգաբադում օգոստոսի 24-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի հանրապետությունների միջեւ բարձր մակարդակով ստորագրված պայմանավորվածությանը, ըստ որի Հայաստանը սեպտեմբերի 15-ից պետք է ստանար օրական 8,6 մլն խորանարդ մետր գազ, երեկ, օրվա երկրորդ կեսի տվյալներով, հանրապետություն մուտք գործող գազի ծավալը գրեթե չի գերազանցել նախորդ մեկ-երկու օրերի մակարդակը։ Այս մասին տեղեկացրել են […]